ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արարատի մարզպետի աշխատակազմի նախագիծը, որով առաջարկվում է իրականացնել աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպում (միաձուլում և միացում): Արարատի մարզում գործում է 50 ամբուլատորիա, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում աշխատում է մեկական բժիշկ, որը նաև համարվում է տնօրեն, 18-ում՝ երկուական բժիշկ, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում երեք բժիշկ:
 
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ների և «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենների պաշտոնները թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչն արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
 
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզն առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ նախատեսվում է 36 ամբուլատորիաները միաձուլման և միացման ձևով վերակազմակերպել 12 ամբուլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը: Նախատեսվում է, որ բնակչությանը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:
 
Խոշորացման արդյունքում կստեղծվեն նոր բժշկական հաստատություններ: Թիվ 1 առողջության կենտրոնում կսպասարկվեն Ազատավան, Բաղրամյան, Բուրաստան, Մասիս, Դալար, Բերքանուշ, թիվ 2-ում՝ Այգեզարդ, Այգեպատ, Շահումյան, Քաղցրաշեն, Նարեկ, թիվ 3-ում՝ Այգեստան, Բերդիկ, Դվին, Նորաշեն, Կանաչուտ, Դեղձուտ, Վերին Արտաշատ, Հնաբերդ, թիվ 4-ում՝ Արևշատ, Բարձրաշեն, Աբովյան, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Լանջազատ, Նշավան, Բյուրավան, թիվ 5-ում՝ Դիմիտրով, Արաքսավան, Մխչյան, Հովտաշեն, Մրգավետ, Ջրաշեն, Դիտակ, թիվ 6-ում՝ Արգավանդ, Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Դարակերտ, Ղուկասավան, թիվ 7-ում՝ Նորամարգ, Սայաթ-Նովա, Նիզամի, թիվ 8-ում՝ Դաշտավան, Զորակ, Հայանիստ, Դարբնիկ, Հովտաշատ, Սիփանիկ, թիվ 9-ում՝ Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ, Նոր Կյուրին, Նոր Խարբերդ, թիվ 10-ում՝ Այգավան, Նոյակերտ, Եղեգնավան, թիվ 11-ում՝ Տափերական, Նոր Ուղի, Գինեվետ, Փոքր Վեդի, թիվ 12-ում՝ Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Լուսաշող, Լանջառ, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ գյուղերի բնակչությունը:
 
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular