ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկատարվի քահանայական ձեռնադրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։

Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:

Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular