Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, որը պատերազմի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր էր, պատերազմից հետո մանդատը վայր դրեց: «Այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարում եմ նախեւառաջ ի՛մ անձնական եւ ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ»,- հայտարարել էր նա: Բայց պարզվեց, որ արագ հաշտվեց այդ «իրողության հետ» եւ շաբաթներ անց նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նա ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդին է, որի պատվին Արցախի Ջաբրայիլի շրջանը կոչվել է Մեխակավան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 22․ 11․ 24 թ համարում։