ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կհամակարգվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում: Կառավարությունը մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրագործել հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) գործընթացում՝ ԱՄՀ-ի կողմից 2018 թ.-ին իրականացված Հանրային ներդրումների կառավարման գնահատումից հետո (PIMA): 2023 թ.-ի փետրվարի 9-ի՝ կառավարության կողմից N 175-Ն որոշմամբ սահմանված Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը ամուր կարգավորման հիմք է ապահովում ներդրումային ծրագրերի մշակման և գնահատման համար, սակայն բյուջետավորման և իրականացման հետ կապված կապը դեռևս պատշաճ կերպով իրագործված չէ:

Թե՛ օրենսդրական շրջանակում, թե՛ գործնականում պահպանվում են որոշակի իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել և համահունչ դարձնել ՀՆԿ շրջանակը և բյուջետային գործընթացը: Մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար: Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:

2023 թ.-ի ՀՆԿ վերաբերյալ որոշումը ինստիտուցիոնալացնում է ՀՆԿ գործընթացը և ստեղծում է Հանրային ներդրումային կոմիտե, որին վերապահված է նախագծերի նախապատրաստման վերահսկողությունը։ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան սահմանումների, ինչպես նաև նախքան բյուջեում ներառվելը գնահատման գործընթացը պահպանելու պահանջի բացակայությունը հանգեցնում է ՀՆԿ բարեփոխումների դանդաղ և ոչ ամբողջական առաջընթացին: Առկա են դեպքեր, երբ հանրային ներդրումային ծրագրի սահմանմանը համապատասխանող կապիտալ ծախսերի առաջարկները դասակարգվում են որպես առկա բյուջետային ծրագրի մաս՝ դուրս գալով Հանրային ներդրումային ծրագրերի համապարփակ գնահատման գործընթացից:

Տվյալ նախագիծը նպատակ ունի կարգավորել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի կապը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով կարգավորվող գործընթացների հետ և ամրացնել հանրային ներդրումային ծրագրերի կարգին համապատասխան գնահատման և ընտրության ընթացակարգին հետևելու պահանջը։ Նախագծով սահմանվել են «Հանրային ներդրում», «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular