ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միգրանտների համար տուգանքներն ավելի բարձր կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Պետական Դումայի «Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող մի շարք պատգամավորներ՝ այդ կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, մշակել են օրենքի նախագիծ, որով առաջարկվում է անձի՝  ՌԴ տարածքում անօրինական կերպով գտնվելը համարել ծանրացուցիչ հանգամանք, եթե իրավախախտում է իրականացվել տվյալ անձի կողմից։ Եթե այն ընդունվի, ապա նաեւ վարչական իրավախախտումների դեպքում միգրանտների վիճակը կբարդանա եւ նրանք ենթակա կլինեն ավելի բարձր վարչական պատիժների կամ տուգանքների։

Ելակետային է ընդունվում այն տեսակետը, որ եթե անձը ՌԴ տարածքում գտնվում է անօրինական կերպով, ապա արդեն նախապես գործել է անբարեխիղճ եւ հակաիրավական կերպով, ինչը նրա պատասխանատվության չափը բարձրացնում է հնարավոր իրավախախտումների կատարման դեպքում։ Օրենքի նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են միգրանտներին «կարգի հրավիրել», քանի որ նրանց վարքագծում չափազանց շատ են այն խախտումները, որոնք հատկապես վերաբերվում են վարչական իրավախախտումներին՝ տարածքի աղտոտում, վիրավորական արտահայտություններ եւ այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular