ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանցին «Օպել» է գողացել, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության մեքենաներին․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 23–ամյա երիտասարդը, օգտվելով Երևան քաղաքի Գայի պողոտայում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է այն և երթևեկել քաղաքի տարբեր հատվածներով։

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում երիտասարդը նշված մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչը նկատվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Վերջիններս, բարձրախոսի միջոցով, լուսային և ձայնային ազդանշանների օգտագործմամբ, հրահանգել են կանգնեցնել մեքենան, սակայն 23–ամյա երիտասարդը, չենթարկվելով պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, անկանոն երթևեկելով և ՃԵԿ-ի բազմաթիվ խախտումներ թույլ տալով, դիմել է փախուստի:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դ.Անհաղթ փողոց շրջադարձ կատարելու ժամանակ, վերջինս իր կողմից հափշտակված ավտոմեքենայով, ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային և շարունակել երթևեկությունը Կոմիտասի պողոտայի ուղղությամբ։

Անցնելով «Լամբադա» կամուրջը՝ երիտասարդը կտրուկ շրջադարձ է կատարել Շիրվանզադեի փողոցի ուղղությամբ և նշված փողոցով իր անխափան փախուստն ապահովելու նպատակով կրկին հարվածել է հիշյալ փողոցը փակած պարեկային ծառայության մեկ այլ ավտոմեքենայի: Շարունակելով երթևեկությունը՝ երիտասարդը մուտք է գործել Մամիկոնյանց փողոց, որից էլ դեպի Գրիբոյեդով փողոց շրջադարձ կատարելու խոչընդոտը վերացնելու նպատակով դիտավորյալ հարվածել է պարեկային ծառայության ևս երկու ավտոմեքենայի: Այնուհետև կորցնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ Գրիբոյեդով փողոցում բախվել է ծառին:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի՝ վթարի և հափշտակության վայրերի զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular