ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահից արյունլվա տեղափոխել են ԲԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. 10–ամյա երեխային MegaMall–ի խաղասրահում ստացած վնասվածքով, արյունլվա վիճակում տեղափոխել են «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», որտեղ նա 2 ժամ վիրահատվել է։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ 10–ամյա երեխան ստացել է լուրջ վնասվածքներ MegaMall–ի խաղասրահում, սակայն, կնոջը բորբոքել է այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, այլ, ինչպես պարզվեց, չորրորդ դեպքն է, երբ այդպիսի վնասվածքներով MegaMall–ից երեխաներին տեղափոխում են հիվանդանոց։

«Երեխան, MegaMall–ի խաղասրահում խաղալիս, բարձրացել է ցանցանման ռեզիններով խաղասրահի մի հատված, որտեղից երեխան վերևից պետք է ռեզինների միջով փափուկ ընկնի, սակայն, մեր երեխան այնպես է սահել, որ այրել է իր մարմնի որոշ հատվածներ, թեև այդտեղ երկաթային ոչինչ չի եղել, որ պատռի, այլ այրվածքով է բացել մաշկը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, պատռվածքով, արյունլվա վիճակում երեխան տեղափոխվել է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», 2 ժամ վիրահատվել, կարեր են դրվել։ Ու հենց հիվանդանոցում են հարազատներին ասել, որ արդեն չորրորդ դեպքն է նույն վայրից, նույն վնասվածքներով։ 

«Ուիգմորում»՝ սանիտարից սկսած մինչև բժիշկ, ով մոտեցավ, նույնն էին ասում։ «MegaMall–ից է, արդեն չորրորդ դեպքն է նույն վնասվածքներով»,- շեշտեց նա։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին նշեց նաև, որ դեպքից հետո գնացել է MegaMall, որտեղից նրան հայտնել են, որ անհնար է այդպիսի բան տեղի ունեցած լինի, առավել ևս՝ չորրորդ դեպքը լինի։ 

«Նախ և առաջ, ընդամենը զանգել հարցրել են, թե ինչպե՞ս է երեխան, ըստ իրենց՝ չեն պատկերացրել բարդությունը՝ ո՛չ եկել են, ո՛չ էլ մի օգնություն են առաջարկել։ Երբ ես գնացի, մենեջերները մոտեցան, ես ամենը պատմեցի, ասացի՝ «ես ֆինանսապես ոչինչ չեմ ուզում, այլ ուզում եմ, որ հինգերորդ դեպքը չլինի»։ Նրանք իմ աչքի առաջ փակեցին այդ տեղը, սակայն, քիչ անց գնացել եմ, և կրկին բաց էր, ոչինչ սարքված չէր»,– ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ երեխան ասել է, որ ռեզինը պատռված էր և դրա համար է ինքն ընկել։ «Ես էլ MegaMall-ում պատռված ռեզին տեսա, ինձ ասացին՝ տեխնիկը նայել է, ամենը նորմալ է, բայց ես տեսնում եմ, որ ռեզինը պատռված է, ասում եմ՝ «ինչպե՞ս է նայել, որ պատռված է», ինձ պատասխանում են, որ դա դեր չի խաղում… այսինքն, այդ ո՞նց դեր չի խաղում, եթե տղա լիներ, ամենը կկորցներ։ Ինձ ասում են՝ էլի տեխնիկ կկանչեն, որ նայի ու կզանգահարեն ինձ, անցել է 10 օրից ավելի ժամանակ, բայց ինձ չեն զանգել»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը դիմում է թե՛ ծնողներին, որ զգոն լինեն, թե՛ MegaMall–ին՝ լրջագույնս զբաղվել այս խնդրով, որը ուղղակիորեն երեխաների առողջությանը վնաս կարող է հասցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular