ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը բացատրել է Հայաստանի նախարարների կաբինետում տեղի ունեցած կադրային ջարդը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ կառավարությունում հրաժարականների ալիքը: Հարցին փորձել է պատասխանել  Կովկասի հարցերով փորձագետ և քաղաքական վերլուծաբան Կարեն Իգիթյանը, գրում է dzen.ru-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ալիքը հաստատելով, որ հենց ինքն է նախաձեռնել նրանց հեռանալը։

Փորձագետը չի բացառել, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոններից հեռանալը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ավելի արդյունավետ փոխգործակցության համար նոր թիմ ձևավորելու երկրի իշխանությունների մտադրության հետ։

Իգիթյանը նաև ուշադրություն է հրավիրել տեղեկատվական տարածքում շրջանառվող այն վարկածի վրա, թե վարչապետ Փաշինյանը կառավարությունում կադրային զտումներ է իրականացրել, որ ժողովրդին ցույց տա ներկայիս իշխանությանն իր «ընդդիմադիր լինելը»: Դրանով, այսպես ասած, նա իրենից հեռացնում է վերջին տարիների քաղաքական և տնտեսական ձախողումների պատասխանատվությունը: «Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին: Վերջին տարիներին, լինելով երկրի դե ֆակտո ղեկավար, նա միշտ ընդդիմադիրի դեր է խաղացել «Սա ի՞նչ է», «Ինչու՞ է դա այս վիճակում», «Ովքե՞ր են նրանք»: Այնպիսի զգացողություն է, որ վարչապետը դեռ ընդդիմադիր է և նա չէ, որ պարտավոր է լուծել բոլոր հարցերը, որոնք հնչեցվում են: Ինչ էլ որ լինի դա շատ հարմար տակտիկա էր,  առաջին մի քանի տարիներին դա աշխատեց, բայց չեմ կարծում, որ հիմա կստացվի»,- ընդգծել է Իգիթյանը։

Բայց այն վարկածը, որ հրաժարականների ալիքը պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում, քաղաքական վերլուծաբանը քիչ հավանական է համարում, չնայած նման կարծիք արտահայտվում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։

Նախ նրա մոտ հարց է առաջանում, որ եթե խոսքը նոր ընտրությունների նախապատրաստության մասին է, ապա ինչո՞ւ են աշխատանքից ազատվել կոնկրետ այս պաշտոնյաները, քանի որ նրանք հանրային գործիչներ չեն եղել և այս կամ այն ​​հարցի շուրջ հաճախակի ելույթներ չեն ունեցել։

Երկրորդ հերթին Իգիթյանի կարծիքով Հայաստանում չի եղել ներքաղաքական օրակարգ այն մասին, որ ռեպրեսիվ ապարատի բոլոր «եժովները» պետք է ազատվեին աշխատանքից։ Ըստ այդմ, նա քիչ հավանական է համարում գալիք ընտրությունների նպատակով կառավարությունում «զտման» տարբերակը։

Իգիթյանը, սակայն, նշել է, որ չպետք է շտապել եզրակացություններ անել, քանի որ պաշտոնանկ արված պաշտոնյաները կարող են նշանակվել ոչ պակաս բարձր և պատասխանատու պաշտոններում։ «Կարծում եմ, որ դեռ վաղ է դա «կադրային ջարդ» անվանելը, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, հնարավոր է, որ նրանք ստանան այլ պաշտոններ, ինչպես եղավ Վրաստանում նախագահ Սահակաշվիլիի օրոք: Նաև այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանն ասելով, որ դրսևորել է ոչ թե անձնական, այլ համակարգային մոտեցում»,- եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular