ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջեւ՝ ումով փոխարինել հեռացվածներին։ Մեզ պատմեցին, որ նա, ի տարբերություն արդարադատության նախարարի թեկնածության, այս պաշտոնների համալրման հարցը չի քննարկում անգամ ՔՊ վարչության հետ: Այս անգամ միանձնյա է որոշումներ կայացնելու` ցույց տալով, որ նրանք ընդամենը ուսապարկեր են` «թող հանգիստ նստեն տեղները»: Նման պաշտոնազրկումից հետո նման կերպ էլ նշանակումներ է անելու` իր ուժն ու «թափը» թիմին ու երկրին ցույց տալու համար: Սակայն թիմը բուռն քննարկումների մեջ է՝ ովքեր են նշանակվելու այս կարեւոր պաշտոններում: Չէ՞ որ այդ նշանակումները նաեւ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունեն` մեծ թվով մարդիկ են նրանց հետ «թռնելու», շատ մարդիկ են տուժելու կամ շահելու:

Օրինակ, ՔՊ-ում քննարկում են, որ Վահե Ղազարյանի փոխարեն եթե նրա կին տեղակալը` Արփինե Սարգսյանը նշանակվի, նշանակում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին, որոնք վերջին տարիներին ամենօրյա պայքար են տարել Վահե Ղազարյանի հետ եւ բաղձալի նպատակին հասնելու կեսճանապարհին են: Արփինե Սարգսյանի՝ փոխնախարար նշանակվելուց հետո էլ, նրանք դարձել էին այս ոլորտում թելադրող, եւ Վահե Ղազարյանն էլ հիմնականում անգլիական թագուհու կարգավիճակում էր հայտնվել, բայց եթե սեփական նախարար ունենան, դա մեծ հեռանկարներ կբացի նրանց առաջ, չէ՞ որ այս իշխանությունը պահողը հենց ՆԳ համակարգն է։ Ավելին, այս հարցում մեծ շահագրգռություն ունեն նաեւ արեւմտյան երկրների դեսպանությունները, հատկապես` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը շաբաթը մի քանի այց է կատարում նախարարություն, տարբեր հարցեր քննարկում, անթաքույց կառավարում ՆԳ համակարգը։ Արեւմուտքը փորձում է հայաստանյան ՀԿ-ների միջոցով ավելի ամբողջական «կոնտրոլի» տակ պահել ուժային բլոկը, որով ուղղակի ազդեցություն կունենան քաղաքական որոշումների վրա, եւ հետագայում` եթե իշխանություն փոխվի, երկիրն ամբողջությամբ «կվերցնի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 20․ 11․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular