ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությունն ահազանգ է հնչեցնում, որ պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցրել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման հարցը։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն օրերս նշել է, թե հայտնի չէ՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Տևական ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը դժգոհություն են հայտնում ԵՄ դիտորդների աշխատանքից, Երևանից էլ արձագանքում էին, թե դիտորդների շնորհիվ նվազել են ադրբեջանական սադրանքները, նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման նոր դեպքեր չեն գրանցվել։ Այդ բոլոր հայտարարություններից հետո տրամաբանական կլիներ, որ պաշտոնական Երևանը դիմեր դիտորդական առաքելության երկարաձգման համար, բայց...

Վերջին շրջանում ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերցրել են դեպի Ռուսաստան շրջադարձ կատարելու քաղաքականություն, փորձում են նորից բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ստրասբուրգում մտավախություն ունեն, որ Փաշինյանի իշխանությունը կարող է կրկին քաշել Արևմուտքին, նորից թռչել Ռուսաստանի գիրկը։

Դիտորդների տեղակայմանը դեմ է նաև Ադրբեջանը։ Չի բացառվում, որ Բաքվից էլ պահանջ է հնչել չերկարացնել դիտորդական առաքելության մանդատը, և խամաճիկ վարչախումբը որոշել է կատարել այդ պահանջը։ Ի վերջո, օրեր առաջ ադրբեջանցի բլոգերները գաղտնազերծել էին խաղաղության պահմանագրի չհրապարակված կետերը, որոնցից մեկն էլ վերաբերում էր ԵՄ դիտորդական առաքելությունը հետ կանչելուն։

Իհարկե, ԵՄ նկատմամբ նման պահվածքը կարող է այժմ էլ խնդիրներ հարուցել Արևմուտքում, և Հայաստանը, իր ապաշնորհ կառավարիչների ձեռամբ ընդհանրապես կզրկվի բոլոր տեսակի դաշնակիցներից։ Միգուցե, հենց սա է Փաշինյանի ցանկությունը։ 

Սաթինե Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular