ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 31-ին հանդիսատեսը կտեսնի մրցանակաբաշխության նոր ձևաչափ. Գրիգոր Գասպարյանը «Արմենիա TV»–ի մրցանակաբաշխության մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մայիսի 31-ին կմասնակցեն «Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ լավագույնները կարժանանան մրցանակների։ Tert.am Life–ի հետ զրույցում մրցանակաբաշխության ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, որը Նազենի Հովաննիսյանի հետ վարելու է շոու–ծրագիրը, մի քանի փակագծեր բացեց։

 

–Ինչպե՞ս որոշեցիք կազմակերպել մրցանակաբաշխություն։

 

- Արմենիա հեռուստաընկերությանը Positive Production–ի կողմից առաջարկ եղավ համատեղ մեծ մրցանակաբաշխություն անել և պարգևատրել տարվա լավագույններին։ Նեղացողներ չեն լինի, քանի որ բոլորը ստանալու են նույն մրցանակը: Մի քիչ արտասովոր է, քանի որ Հայաստանում և երկրի սահմանից դուրս մրցանակաբաշխություններն այլ սկզբունքով են կազմակերպվում։ Սա միջոցառում է, որն ամփոփում է անցած տարվա լավագույն հիթերը։ Ներկա կլինեն նրանք, ում աշխատանքները մեծ արձագանք են գտել, համացանցում ունեն մեծ թվով դիտումներ։ Հենց հանդիսատեսն է որոշել տարվա լավագույներին։ Մասնակիցները ստանալու են «Տարվա երգ» մրցանակը:

 

–Ինչո՞ւ Սոչիում։

 

-Սոչին փառատոնային քաղաք է։ Շատ փառատոններ են այնտեղ կազմակերպվում։ Ուզում էինք այս տարի տարբերվող բան անել և ընտրեցինք Սոչին: Այն  մոտ է և ծովափնյա քաղաք է։ Կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular