ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան

ՖՈՏՈ

«Ովքեր Նանուլին չեն ճանաչում ու իրեն գիտեմ միայն տեսահոլովակներով, բոլորի ռեակցիաները սկզբում ուրիշ է: Սպասում են, որ մի շփացած աղջիկ է գալու, շատ ինքնավստահ մեկը և այլն:

Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում:

Մեր ընտանիքում դա գլխավոր կետերից մեկն է, որ մարդ պետք է լինի համեստ: Դու չպետք է խոսես քո մասին, քո մասին պետք է խոսեն: Դա մեր կարգախոսն է: Դա նաև իմ պահանջկոտության ու խստության արդյունքն է: Ինձ հետ էլ են այդպես եղել: Ես տղայիս հանդեպ էլ եմ այդպես»,- «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է պարուհի Վիկա Մարտիրոսյանը:

Խոսելով ընկերության մասին՝ նա նշել է, որ երբեք չի կարող շփվել այնպիսի մարդու հետ, ով իր հետ ընկերություն է անում ինչ-որ մի բանի համար:  

«Ես երբեք չեմ շփվում ոչ մեկի հետ շահի համար, ինձ համար ընկերը պետք է լինի այն մարդն, ով իմ տուն կմտնի, հաց կուտի: Ես շատ բաց եմ, շատ թափանցիկ մարդ եմ ու երբեմն մտածում եմ, որ դա սխալ է:

Կյանքը շատ բարդ է դարձել: Մարդկանց տեսակները փոխվել են: Վերջերս այնպիսի դեպքեր են եղել, ինձ ասում են, զարմանում եմ, որ դեռ զարմանում ես»,- նշել է Վիկա Մարտիրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular