ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով, ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Հոկտեմբերի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում` 5,9%, Ղազախստանում` 8,5%, Ղրղզստանում` 4,8%, Ռուսաստանում` 8,5%:

2023 թվականի դեկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին գնաճի տեմպերի 1,3 տոկոսային կետով դանդաղում է արձանագրվել Ղազախստանում, Ղրղզստանում՝ 2,5 տոկոսային կետով, իսկ Բելառուսում գնաճի 0,1 տոկոսային կետով արագացում է արձանագրվել, 1,1 տոկոսային կետով էլ` Ռուսաստանում։

Հաղորդագրության համաձայն՝ սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել պարենային ապրանքների գծով Ղազախստանում և Ղրղզստանում, ոչ պարենային ապրանքների գծով՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, ծառայությունների գծով ՝ Բելառուսում և Ղրղզստանում։

«Գների կայունության պահպանմանը նպաստել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից սպառողական գների աճի սահմանափակման ուղղված միջոցառումները»,- նշել են մամուլի ծառայությունում։

Գնաճի մակարդակը (սպառողական գների ցուցիչը), համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ ԵՏՀ-ն պարբերաբար ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգ է իրականացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular