ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնի մարզպետի նախկին խորհրդականը խոշոր չափերի կաշառք է ստացել

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռազմիկ Սարգսի Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականի պաշտոնը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մոր՝ անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Մովսիսյանի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար մեկ դեպքով ստացել է խոշոր չափերի կաշառք, մեկ դեպքով՝ մանր չափերի կաշառք:

Արգիշտի Արամի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար կաշառք ստանալուն /որից մեկ դեպքով՝ խոշոր չափերի, մեկ դեպքով՝ մանր չափերի/, ինչպես նաև կաշառք գումարներ է ստացել՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:

Մանուկ Սարգսի Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով կաշառք է տվել պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր և իր մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար, ինչպես նաև որպես կաշառք գումարներ է տվել «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր /Մանուկ Քեշիշյանի/ և վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:

Արարատ Խաչատուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի օգտին հովանավորչության համար կաշառք ստանալուն:

Հարություն Ժորայի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, հաստատապես տեղեկանալով ինչպես ավարտված, այնպես էլ շարունակվող միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև շարունակվել է հանցանքի կատարումը:

Քնար Մանուկյանb

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular