Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է տեքստում:
Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանն արդարադատության նախարարի տեղակալն էր։