ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ - ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Այսօր Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չհստակեցրեց նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։

«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը:

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, հայկական կողմը կարևորում է նրանց ներկայությունը, Ադրբեջանը՝ պարբերաբար քննադատում անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետն անցած ամիս ևս մեկ անգամ քննադատել էր Հայաստանում տեղակայված եվրոպացի դիտորդներին՝ պնդելով, թե դա սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը, նշել, թե նրանք «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար:

Այսօր դեսպանը հակադարձեց Բաքվի մեղադրանքներին, ասաց. - «Եվրամիության առաքելությունը գերազանց աշխատանք է կատարում՝ տեղում ամրապնդելով մարդկանց անվտանգությունը»։

«Այս առաքելության մանդատը շատ պարզ է։ Սա քաղաքացիական առաքելություն է, որը տեղում իր ներկայությամբ օգնում է տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանը: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կարգավորմանն ուղղված ջանքերին։ Եվ այս առաքելությունը, որը շատ պրոֆեսիոնալ է և ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությունն է վայելում, այս առումով հիանալի աշխատանք է կատարում», - ընդգծեց Մարագոսը:

Եվրամիությունն անցած ամիս Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էր, որ առաքելությունը պատրաստ է համագործակցության նաև Բաքվի հետ. «Ազատության» ադրբեջանական ծառայությանն այդ մասին ասել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն։

Սակայն դիտորդներին պարբերաբար քննադատող Ադրբեջանը, փորձագետների կարծիքով, չի համաձայնի եվրոպական դիտորդական առաքելություն տեղակայել սահմանին՝ իր տարածքում, քանի դեռ պաշտոնական Բաքուն չի դադարում խոսել իր ռազմավարական նպատակի՝ Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման մասին անգամ ուժի կիրառման միջոցով։

2023-ի փետրվարին Հայաստան ժամանեցին նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։

Այսօր Արտաքին գործերի նախարարությունից դեռ չի հաջողվել տեղեկություն ստանալ՝ արդյո՞ք Երևանը պաշտոնապես դիմել է Եվրամիությանը հաջորդ տարվա փետրվարից հետո ևս սահմանային դիտարկումները շարունակելու խնդրանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular