ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն, օգտագործելով COP29-ի հարթակը, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանի հասցեին այն համատեքստում, թե Հայաստանն իբր աղտոտում է Արաքս գետն ու Կասպից ծովը։ Ու բողոքը հիմնականում մեր երկրի հանքարդյունաբերության հետ է կապված։ Սա, իհարկե, նորություն չէ, պարզապես այդ պարագայում ադրբեջանցիներն իրենց հանցագործ նպատակների համար բավական «հարմար» առիթ ու հարթակ են ունեցել։ Հասկանալի է՝ թշնամական երկիրը խնդիր ունի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը չզարգանա, ինչով լուրջ հարված կհասցնեն Հայաստանի տնտեսության ողնաշարին։
 
Դրա համար էլ Բաքվից հատուկ պայքար են տանում հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեմ։ Չէ՞ որ ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության, այլև ամբողջ տնտեսության լոկոմոտիվն է և տարիներ շարունակ եղել է ու կա երկրի թիվ մեկ հարկատուն՝ ապահովելով ահռելի միջոցների հոսք դեպի պետբյուջե։ Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է, որ Հայաստանը տնտեսապես չզարգանա։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից բնապահպանական քողի ներքո տարբեև խողովակներով պահանջներ են հնչում նաև, թե իրենք պետք է իրավունք ունենան մշտադիտարկում իրականացնել Հայաստանի հանքերում ու գործարաններում։ Դե, կողքից էլ Մեծամորի ատոմակայանի վտանգավորության հարցն են առաջ մղում՝ այն փակելու պահանջով։ Դեռ մի կողմ թողնենք, որ, ցավոք, ադրբեջանցիների հետ երբեմն «ձեն-ձենի» են տալիս նաև հայաստանյան որոշ «բնապահպաններ». դա արդեն այլ թեմա է:
 
Մի կողմ թողնենք նաև այն, որ ադրբեջանցիները բացահայտ կեղծիք են տարածում. դա էլ նորություն չէ, այդ երկիրն ունակ է միայն կեղծիքի ու հանցագործության: Խնդիրն այս պարագայում ոչ պակաս կարևոր այլ շերտեր ունի: Նախ՝ Ադրբեջանն այն երկիրն է, որն ընդհանրապես իրավունք չունի բնապահպանության մասին խոսել, քանի որ ամենից շատ ինքն է Կասպից ծովն աղտոտում, այն էլ՝ ածխաջրածիններով։ Ընդ որում, Կասպից ծովի ավազանը և հարակից տարածքները երկու ուղղությամբ են աղտոտվում։ Առաջին ուղղությունը կապված է նավթի ու գազի արդյունահանման հետ, իսկ բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ, ինչի հետևանքով էլ աղտոտվում են ջրային ռեսուրսներն ու մթնոլորտը։ Իրավիճակն ավելի խորքային դիտարկելու դեպքում կտեսնենք, որ իրականում Ադրբեջանը բնապահպանական խնդիրներով ընդհանրապես հետաքրքրված չէ, այլ կլիմայական համաժողովի միջոցով ուղղակի փորձում է իր քաղաքական շահերն առաջ տանել։ Ավելին, բազմաթիվ մասնագետներ Ադրբեջանը բնորոշում են որպես նավթային պետություն կամ «Petrostate», որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների վաճառքի ու մթնոլորտի աղտոտմանը նպաստելու վրա։
 
Ու այդ երկիրը մի կողմից՝ փորձում է իրեն դիրքավորել որպես մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ մյուս կողմից՝ Ալիևն իրենց ածխաջրածնային պաշարներն անվանում է որպես Աստծո պարգև ու մեղադրում Արևմուտքի որոշ երկրների, որոնք ընդգծում են Ադրբեջանի նավթային պետություն լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է COP 29 համաժողովին, ապա, փաստացի, Ադրբեջանում անցկացված այդ միջոցառումն այնքան անլուրջ էր, որ բազմաթիվ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ նույնիսկ ժամանակի կորուստ համարեցին Բաքու մեկնելը, իսկ Արգենտինան ընդհանրապես ուղղակի հանձնարարեց իր պատվիրակությանը լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը։ Բացակա էին նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք իրապես բախվում են գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխության վտանգին։
 
Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեան, հաշվի առնելով COP 29-ի ձևական նշանակությունը, նույնիսկ հարկ չէր համարել պատվիրակություն ուղարկել։ Արդյունքում այդ պետության որոշումը ճիշտ դուրս եկավ, քանի որ Բաքվում անցկացված համաժողովը եղած-չեղածի հաշիվ էր, հավաքվեցին, քննարկեցին, բայց գործնական քայլերի մասին այդպես էլ որոշում չընդունվեց։ Մյուս կողմից՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ադրբեջան էր ժամանել Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչը։ Ինչ խոսք, թալիբները շատ մտահոգված են շրջակա միջավայրի պաշտպանությամբ և կլիմայական փոփոխություններով։ Թերևս թալիբների ռեժիմը շատ ընդհանրություններ ունի Ալիևի ռեժիմի հետ, ու եկել էին աջակցելու նրան։ Բայց ամենազարմանալին այն է, որ համաժողովի ժամանակ Ալիևն անդրադարձավ Ֆրանսիային, որն ուղղակի բոյկոտել էր միջոցառումը։ Նա, իհարկե, Ֆրանսիային չէր կարող մեղադրել նավթի ու գազի արդյունահանման հարցում, ինչպես որ կատարում էր ԱՄՆ-ի դեպքում։
 
Ուստի, Ադրբեջանի նախագահն անդրադարձավ իր նախընտրած թեմային, այն է՝ ապագաղութացմանը, և ընդգծեց, որ մի շարք անդրծովյան տարածքներ իբր նեոգաղութային ճնշումների են ենթարկվում ֆրանսիական կառավարության կողմից։ Հասկանում ենք՝ հիմարություն է, բայց փաստ. ապագաղութացումից խոսում է մի երկրի ղեկավար, որն ուղղակի մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ՝ խտրություն չդնելով միջոցների առաջ։ Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Ադրբեջանը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ժամանակ առ ժամանակ այդ սխեմաների կծիկների մասերը քանդվում են, ու լվացքատան մասին հրապարակումները հայտնվում են առաջատար լրատվամիջոցների գլխագրերում։ Թերևս պարզ էր, որ կլիմայական համաժողովը բնապահպանության հետ կապ չունի, ուղղակի Ադրբեջանին հանդիսատես էր պետք, որ իր մենախոսությունը ներկայացնի։ Միայն թե «պարտերը» գրեթե կիսադատարկ էր:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular