ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը որոշել է «գնալ» որդու հետևից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին իր կյանքին վերջ տալու փորձ է արել բանակում օրերս զոհված զինծառայող Նարեկ Գրիգորյանի մայրը՝ տիկին Վարսիկը, ում որդու դին հայտնաբերել էին Ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում (գաուբախտ)։ Խիստ կասկածելի հանգամանքներում կախված հայտնաբերված զինվորի մայրը անցած ուրբաթ որդուն հուղարկավորելուց պարբերաբար ասել է, որ 4 օրից գնալու է որդու մոտ։

Բռով հաբեր ընդունած սգավոր մոր կյանքը հաջողվել է փրկել։ Բարեբախտաբար, անչափահաս դուստրերն ու ամուսինը հասցրել են ժամանակին հիվանդանոց և փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում են Euromedia24.com-ի աղբյուրները։

Հիվանդանոցից դուրս է գրվել զոհված զինվորի մայրը, բայց ընտանիքն իր հետ կատարված ողբերգությունից ու այս ամբողջ կատարվածից հետո դեռ ուշքի չի գալիս, անորոշության մեջ են նաև, քանի որ որդու մահվան վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, իսկ իրենք հստակ պատասխան չունեն ՝ ինչպես կարող էր ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում, այսինքն՝ լիովին վերահսկվող ռազմական տարածքում ինքնասպանություն կամ սպանության միջադեպ լինել ու դրան չհետևի Ռազմական ոստիկանության պարզաբանումը, չլինեն ձերբակալություններ ու չհնչեն պատասխաններ՝ Պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ այս տարի բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իջևանի ՌՈ կարգապահական գումարտակում հայտնաբերվել էր զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դին։ Նարեկը 7 ամսվա զինծառայող էր, ապրում էր Արարատի մարզի Աբովյան գյուղում, ծնողների միակ որդին էր, ուներ 3 անչափահաս քույր։ Ըստ նախնական վարկածի՝ Նարեկ Գրիգորյանին գտել են կախված վիճակում։v

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular