ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինական Չժուհայում անցկացվող AirShow China 2024 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսում ռուսական Կուրգանզավոդմաշ ընկերությունը ներկայացրել է իր ինքնագնաց հրանոթի արդիականացված տարբերակը՝ 2S25M Sprut-SDM1-ը: Մոդելը թարմացվել է պաշտպանության և ֆունկցիոնալության բարելավումներով, գրում է overclockers.ru-ն։

Ինքնագնաց հրանոթը համալրված է 125 մմ թնդանոթով, որն օգտագործվում է նաև Т-72 և Т-90 տանկերի վրա։ Բացի այդ, այդ մեքենան պահպանում է օդային ճանապարհով փոխադրվելու հնարավորությունը։ Նորամուծություններից է նաև ինքնագնացի մինչև 7 կմ/ժ արագությամբ ջրային խոչընդոտները հաղթահարելու հնարավորությունը։ Բացի դա կրակի կառավարման բարելավված համակարգը և ինքնագնաց հրանոթի պաշտպանիչ հատկություններն օգնում են արդյունավետորեն կրակել և միաժամանակ պաշտպանել անձնակազմին ակտիվ մարտական ​​պայմաններում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular