«Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները՝ «Ֆակտոր»-ը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։ «Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան ասել է Արամ Թորոսյանը։