Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության օգտին՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը:Այս մասին նա գրել է «Հույսը երբեք չի հիասթափեցնում. Ուխտագնացություն դեպի ավելի լավ աշխարհ» գրքում, որը հաջորդ շաբաթ լույս կտեսնի մի շարք երկրներում:
«Ինչպես ասում են որոշ փորձագետներ, այն, ինչ կատարվում է Գազայում, ունի ցեղասպանության նշաններ, անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել, թե արդյոք այս սահմանումը համապատասխանում է իրավաբանների և միջազգային կազմակերպությունների ձևակերպմանը», - մեջբերում է La Stampa թերթը հատված գրքից:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք են ներթափանցել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները՝ սպանելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և պատանդներ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը անկլավում ռազմական գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատել բոլոր պատանդներին։ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայում սպանվել է ընդհանուր առմամբ 43,800 պաղեստինցի, վիրավորվել՝ 103,600-ը։