ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ

ՖՈՏՈ

Պատմության ընթացքում մարդկությունը պատերազմներ է վարել ինչպես զենքի կիրառմամբ, այնպես էլ արդյունավետ ձեռնամարտի տեխնիկայի կիրառմամբ, քանի որ մարտական պայմաններում մարդկային կյանքը հաճախ է կախված լինում այդ հմտություններից:

Մերձավոր Արևելքի պետությունների, Չինաստանի և Հնդկաստանի էպոսները բազմաթիվ հիշատակումներ են պարունակում ձեռնամարտի մասին: Օրինակ Հին Եգիպտոսում երեխաների և երիտասարդների շրջանում հատկապես տարածված էին մարտական գործողությունները նմանակող խաղերը, որոնց թվում առանձնանում էր ըմբշամարտը։ Պատմության և մշակույթի հուշարձաններն են մեզ տեղեկություններ տալիս վաղ դարաշրջանների ընդհանուր և հատուկ ֆիզիկական և զինվորական պատրաստության  առկայության, տարբեր տեսակի մրցաշարերի և մենամարտերի անցկացման մասին:

Հին Հունաստանի Կրետե կղզում լայն տարածում են գտել սպորտային ներկայացումները, որոնցից հանդիսատեսի մոտ ամենամեծ հաջողությունն ունեցել է ցլամարտը։ Այդ կենդանու հետ մենամարտերն անցկացվել են ուժային ակրոբատիկաների միջոցով՝ ցատկելով և խուսափելով ցլից։ Հաճախ նման կռիվներն ավարտվում էին իրենց մասնակիցների մահով։

Հին Հնդկաստանում մշակվել են մարմնամարզական առողջապահական համակարգեր և ինքնապաշտպանություն առանց զենքի: Տրակտատներում տեղեկություններ կան մարդու մարմնի կենսական և խոցելի մասերին ձեռքերով և ոտքերով հարվածելու մասին։

Հին Չինաստանում և Ճապոնիայում լայն տարածում է գտել Չան շարժումը (հիմնադիր Բոդհիդհարման, ով սկսել էր իր աշխատանքը Շաո-Լինի վանքում), որը քարոզում էր մարմնի և հոգու զորացում։ Դաոսական դպրոցի այդ արվեստը անգնահատելի օգնություն էր այն մարտիկներին ու վանականներին, ովքեր իրենց կյանքը նվիրել էին մարտարվեստին։
Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում է տեղի ունեցել մարտարվեստի այնպիսի տեսակների ձևավորում և զարգացում, ինչպիսիք են կարատեն և ջիուջուցուն, սամուրայների մարզման դպրոցը և յամաբուշի - նինձան (Ճապոնիա), Վիետվո Դաոն (Վիետնամ), հապկիդո և Թաեքվանգ դոն (Կորեա) և այլն:

Միջնադարյան Չինաստանում հոգեբանական պատրաստվածությունը մարտական պատրաստության մեջ ամենակարևոր տեղն էր զբաղեցնում։ Այն ժամանակ Չինաստանում կային զգալի թվով տարբեր տեսակի մարտարվեստի դպրոցներ։ Ձևավորվել է ուշուն, որն իր հերթին ըստ տարածման աշխարհագրության բաժանվում է տեսակների՝ հարավային և հյուսիսային։ Հյուսիսում ավելի զարգացած էր ոտքի տեխնիկան (հատկապես ցատկելու հարվածները)։ Հարավում նրանք ավելի պատրաստ էին կռվել ձեռքերով։ Սրա հետ մեկտեղ լայնորեն կիրառվել են տարբեր տեսակի շեղբեր, զենքեր (ձողիկներ, թրեր, նիզակներ, նժույգներ, շղթաներ, թիակներ և այլն)։

Հարավային Ամերիկա մայրցամաքում էլ եղել է մարտարվեստի տարբերակիչ այլ ոճ՝ կապոեյրան։ Մարտարվեստի այդ յուրահատուկ ոճի ձևավորումն ու զարգացումը կապված է ժամանակակից Բրազիլիայի պատմության գաղութային շրջանի հետ։ Աֆրիկյան երկրներից Բրազիլիա են բերել սևամորթ ստրուկներ, ովքեր բերել են իրենց սեփական ռիթմերը և ծիսական պարերը։ Քողարկելով իրենց մարզումներն աֆրիկյան պարեր կատարելով ստրուկները վարժվել և հղկել են զինված անձի դեմ առանց զենքի պաշտպանության մեթոդները: Կապոեյրա ոճում շեշտը դրվում է արագաշարժության և շարժումների համակարգման վրա։ Այսօր կապոեյրան Բրազիլիայի զինված ուժերում մարտական պատրաստության անբաժանելի մասն է:

Ժամանակակից ձեռնամարտը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
- մարտեր առանց հրազենի կամ այլ տեսակի զենքի կիրառման՝ հակառակորդին հնարավորինս արագ վնասազերծելու համար
- սերտ մարտեր շեղբերով կամ հրազենի կիրառմամբ
- մարտական սպորտ, որն օգտագործվում է որպես տարբեր ուժային կառույցների մարտիկների պատրաստության մաս:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular