ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱմերիկահայ համայնքում գործընթաց է սկսվում, փորձելու են շարժում և ստորագրահավաք սկսել, որպեսզի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին հետ կանչեն։ Վերջինս, ըստ էության, ձախողել է ամեն ինչ, սխալ խաղադրույք է դրել դեմոկրատների վրա, լուծում է ՀՀ իշխանությունների բիզնես շահերն ԱՄՆ-ում, Հայաստանի շահերը չի պաշտպանում, և չի կարողացել նորմալ հաղորդակցություն հաստատել հայ համայնքի տարբեր խմբերի հետ։
Մեր տեղեկություններով, Վաշինգտոնում դեսպանատունը մի կողմում է, իշխանությունների ջանքերով բզկտված համայնքը՝ այլ։ Այժմ տարբեր խմբերը միավորվել են, փորձում են այնպիսի ներկայացուցիչ բերել, որը կկարողանա զրոյից լեզու գտնել հանրապետական իշխանության հետ, հաշվի առնել նաև հայ համայնքի շահերը։ Մասնավորապես, ցանկանում են այնպիսի դեսպան բերել ԱՄՆ-ում, որ կրկին պատուհաս չդառնա ոչ Հայաստանի, ոչ ամերիկահայ համայնքի գլխին։
Աննա Մանուկյան