Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում հուլիսի 26-ին վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Մեղադրյալներ Արմեն Տոնոյան (ՀՀ քրեական օրենսգրքի 342֊րդ հոդվածի 3֊րդ մաս), ով հանդիսացել է վարորդը, Արման Ալեքսանյան (ՀՀ քրեական օրենսգրքի 474֊րդ հոդվածի 1֊ին մաս), ով ըստ մեղադրանքի` մեղադրյալ Արմեն Տոնոյանին աջակցել է փախչել դեպքի վայրից, ապա վերջինիս անցկացրել է Բավրայի սահմանակետով` ինչով նպաստել է, որպեսզի մեղադրյալ Արմեն Տոնոյանը տևական ժամանակ թաքնվի վարույթն իրականացնող մարմնից։
Նշանակվել են նախնական դատալսումներ, որը տեղի կունենա 18.11.2024թ., ժամը` 16։30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Գյումրի քաղաքի նստավայրում` դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ։
Հարկ է նաև նշել, որ սույն քրեական վարույթով թույլ էին տրվել խախտումներ, ուստի, մի շարք պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որի վերաբերյալ մանրամասները լրացուցիչ կհրապարակեմ»,- հայտնել է նա։