ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը Ադրբեջանում COP29 կլիմայի փոփոխության կոնֆերանսին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում են նրա գրասենյակից։

«Անվտանգության իրավիճակի գնահատման լույսի ներքո և դրա հետ կապված մտահոգությունների պատճառով նախագահ Հերցոգը որոշել է չեղարկել իր այցը Ադրբեջան՝ մասնակցելու կլիմայական գագաթնաժողովին», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իսրայելի 12-րդ ալիքը:

Հայտարարության մեջ չի նշվում մտավախությունների կոնկրետ պատճառները, սակայն Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում, որը խլել է գրեթե 44,000 մարդու կյանք, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, զգալիորեն վնասել է հրեական պետության հեղինակությանը միջազգային հանրության աչքերում, քանի որ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է պատերազմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular