Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Պարոնյան փողոցի թիվ 67 հասցեում ավտոտնակ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։ Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Շինությունն էլ պատկանում է նույն գյուղի բնակիչ 42-ամյա Խորեն Հ.-ին։ Այրվել են վառելանյութ հանդիսացող փայտի թեփ, կենցաղային իրեր։