ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պերուի մայրաքաղաք Լիմայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ղեկավարների 31-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացել է 
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են բազմաթիվ հարցեր, գրում է kommersant.ru-ն:

Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը» անվանել է կարմիր գիծ և նաև ասել, որ Պեկինը անգործուն չի մնա, եթե իրավիճակը Կորեական թերակղզում սրվի։ 

Ուկրաինայի հարցում «Չինաստանը հանդես է գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար» ասել է  Սին: Նրա խոսքով, Պեկինը «գործադրում է բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար և ձգտում է դեէսկալացիայի»:

Բայդենն իր հերթին անդրադարձել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությանը և «մտահոգություն հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը ՉԺՀ-ի շարունակական աջակցության կապակցությամբ»: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը նախանշել է չորս կարմիր գիծ, «որոնք վիճարկման ենթակա չեն», դրանք են՝ «Թայվանի հարցը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, համակարգը և զարգացման իրավունքը»։

«Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը և «Թայվանի անկախության» համար անջատողական գործողությունները նույնքան անհամատեղելի են, որքան ջուրն ու կրակը», - ընդգծել է Սին:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Նա նաև հիշեցրել է, որ «Միացյալ Նահանգները դեմ է ցանկացած խաղացողի կողմից ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տա «Կորեական թերակղզում հակամարտությունների ու անկարգությունների առաջացում»։ Նա ասել է, որ Չինաստանը «ձեռքերը ծալած չի նստի, քանի դեռ նրա ռազմավարական անվտանգությունն ու հիմնական շահերը վտանգված են»։

Սի Ծինփինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «չպետք է մի բան ասի և այլ բան անի» և կոչ է արել չփորձել «վերափոխել միմյանց»։

Կողմերը քննարկել են նաև Հարավչինական ծովում տիրող իրավիճակը, արհեստական բանականության վերաբերյալ փոխգործակցությունը և այլ հարցեր։ 

Սին պատրաստակամություն է հայտնել աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ։

Նա նաև ասել է, որ «Չինաստանից կիբերհարձակումների» ապացույցներ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular