ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ բեմերը, վարպետության դասերը, հանդիպումները հանրահռչակ երաժիշտների հետ յուրաքանչյուր պատանու երազանքն է, ով զբաղվում է երաժշտությամբ: Հասկանալի է՝ սա փոխկապակցված է միջազգային ասպարեզում կապեր ունենալու, նաև ֆինանսական հնարավորությունների հետ: Երբեմն սա անհասանելի երազանք է թվում, բայց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կարող է ձեր ամենահամարձակ երազանքի իրականացման համար հիմքեր ստեղծել:

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան Հայաստանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն դեպի Դուբայ՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, որոնք դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր: Ծրագրին կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա վկայում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի հետ կայացած փոխգործակցության մասին: Բոլորովին զարմանալի չէ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամն է աջակցում պատանի երաժիշտներին իրենց ուղին հարթելու ոչ այնքան հեշտ գործում: Հիմնադրամի գլխավոր նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հասնելու իրենց երազանքներին: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է կրթական բազմաթիվ ծրագրեր վեց ուղղություններով ՝ վարպետության դասեր, բեմական փորձ, համերգների այցելություն, թանգարանային այցեր, օտար լեզվի դասեր, կրթաթոշակ:

Դեպի արտերկիր կրթական ուղևորություններից առանձնացնենք մի քանիսը. 2021, 2024 թթ.-ին Դուբայ՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիա (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոն, 2022, 2024 թթ.-ին Մոսկվա՝ Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոն, 2022 թ.-ին Շվեյցարիա՝ Ինտերլակեն միջազգային փառատոնին մասնակցություն, 2024 թ.-ին Տալլին և Պյարնու՝ Յարվի Ակադեմիա (Järvi Academy) և Պյարնուի երաժշտական փառատոն (Pärnu Music Festival), 2024 թ.-ին Շվեյցարիա՝ վարպետության դասեր ջութակահար Զախար Բրոնի հետ, 2024 թ.-ին Բեռլին՝ վարպետության դասեր հոբոյահար Ալբրեխտ Մայերի հետ:

Երաժիշտները և դասավանդողները պետք է, վստահաբար, օգտագործեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ընձեռած դեպի Դուբայ կրթական ուղևորության մեկնելու  հնարավորությունը  ոչ միայն սեփական գիտելիքների ու փորձառության պաշարն ավելացնելու, այլ նաև դրանք հետագայում մեր կրթական համակարգում ներդնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular