ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուսանողների միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի օր, Ադրբեջան՝ Ազգային վերածննդի օր,  Հայաստան՝ Ռազմական բժշկի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808-ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) գրաֆ Գուդովիչի ռուսական բանակը մոտեցել է Էրիվանին և անհաջող գրոհել այն:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1861 – վախճանվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը։

1877 –ծնվել է դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր Մամիկոն Գևորգյանը։

1886 –ծնվել է բժիշկ, քաղաքական գործիչ Արտաշես Բաբալյանը։

1891 –ծնվել է ճարտարապետ Տիրան Երկանյանը։

1892-իր ծննդյան նույն օրը 52 տարեկան հասկում  վախճանվել է  բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1896 –ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արշալույս Արշարունին։

1904 –ծնվել է քիմիկոս- օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական բանակը թողել է Շախտախտին և ամբողջ Շարուրը առանց դիմադրության և միայն կանգնեցրել է թուրք-խորհրդային հարձակումը Դավալուի շրջանում։

1924 –ծնվել է գրականագետ Սերգեյ Սարինյանը։

1927 –ծնվել է գեղանկարիչ Առաքել Առաքելյանը։

1988-Բաքվի Լենինի հրապարակում սկսվել է անկառավարելի ցույց, ցույցի մասնակիցների նպատակը եղել է ոչ թե այսպես կոչված «Ղարաբաղի պաշտպանությունը» այլ Ադրբեջանի գործող ղեկավար Վեզիրովի հեռացումը։

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում։

-ավարտվել են Հայաստանի Զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձևավորման աշխատանքները։ 

2005-Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» եւ 16 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում: 

2006- Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:

2011- Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԱՄՆ-ի 70-ամյա գործարար քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկապղծության մեղադրանքով։

2016-Խորհրդարանն ընդունել է «Հազար դրամների օրինագիծը», որը հայտնի է նաև որպես հայրենիքի  պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ։

2020- Պատերազմի առաջին օրվա ուղերձից հետո առաջին հրապարակային հայտարարությունն է արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Օնիկ Գասպարյանը նշել է, թե որոշ գործիչներ մեղադրանքներ են հնչեցնում, որ բանակը պետության ղեկավարին ոչ իրատեսական տվյալներ է ներկայացրել հակառակորդի կարողությունների վերաբերյալ, ինչը իրականությանը չի համապատասխանում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

9 —ծնվել է Հռոմի կայսր Վեսպանսիանը։

1558 —կաթոլիկ-թագուհի Մարի Թյուդորի մահից հետո գահ է բարձրացել նրա բողոքական քույր Ելիզավետա 1-ինը, որը եղել է թագավոր Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի աղջիկը։ 

1796 –վախճանվել է  Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1800 —ԱՄՆ-ի կոնգրեսը առաջին անգամ հավաքվել է Վաշինգտոնում։

1853 —աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել շոգեֆրեգատների ճակատամարտ։

1855 —Աֆրիկայի հետազոտող Դեվիդ Լիվինգտոնը դարձել է առաջին եվրոպացին, որը տեսել է Զամբեզի գետի վրա գտնվող 120 մետր բարձրությամբ ջրվեժը, և անվանել է այն իր թագուհու անունով՝ Վիկտորիա ջրվեժ։

1858-վախճանվել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը։

1869 – բացվել է Սուեզի ջրանցքը, որ Միջերկրական ծովը կապել է Կարմիր ծովին։

1902 –ծնվել է ծագումով հունգարացի ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան Յուջին Վիգները։

1903– Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվել է Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, ըստ որի Բոլիվիան Բրազիլիային է զիջել իր տարածքի մի մասը որպես փոխհատուցում երկաթուղու և ջրմուղի կառուցման։

1913 - Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։

1917- բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավել են Յաֆֆան։

1917-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։

1920- Ղրիմը գարվվել է Կարմիր բանակի կողմից։

1929- վախճանվել է ամերիկացի գյուտարար Հերման Հոլերիթը։

1933 – ԱՄՆ-ը ճանաչել է Խորհրդային Միությունը։

1942 – ծնվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեն։

1944 –ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի Դե Վիտոն։

1948 —«Ավրորա» հածանավը կանգնել է հավերժական կայանի Պետերբուրգի ափամերձ Մեծ Նևկայում։

1966 —գիշերը գրանցվել է Լեոնիդ մետեորային խմբի ամենամեծ մետեորային անձրևը, որը զգալի է եղել ԽՍՀՄ-ի արևելյան հատվածում և Հյուսիսային Ամերիկայում։

1978 —ԽՍՀՄ-ը հայտարարել է նեյտրոնային ռումբի  հաջողված փորձարկման մասին։

1988- Բենազիր Բհուտտոն դարձել է Պակիստանի վարչապետ, որով իսկ դարձել է մուսուլմանական պետության առաջին կին ղեկավարը։

1997– Եգիպտոսի Լուքսոր քաղաքում «ալ-Գամմա ալ-Իսլամ» խմբավորման իսլամ ահաբեկիչների կողմից սպանվել է Լուքսորի հուշարձանները նայող 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվել են։

2001 —Աֆղանստանի նախկին նախագահ Բուհրաննուդին Ռաբբանին վերադարձել է Քաբուլ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հեռացվել էր պաշտոնից «Թալիբան» շարժման կողմից։

2003– Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվել է միասեռական անձնավորություն։

2011 —սկսել են վաճառել «Հարրի Պոտերը և Մահվան բարիքները» ֆիլմի DVD-ները։

Կ.Խաչիկյան






Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular