ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի որպես բյուջետային աջակցություն։ ՀՀ կառավարության այսօր նիստում հավանություն տվեց ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման 2-րդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. նոյեմբերի 12-ին։

«Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցությունը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ստորագրված վարկային համաձայնագիրը, որը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, կներկայացվի ՀՀ սահմանադրական դատարան` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

ՍԴ-ից հետո, ըստ ընթացակարգի, համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular