ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարի ռեժիմի պահպանումը նպաստում է բանակցություններում առաջընթացին. ԼՂՀ արտգործնախարար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պետք չէ ռազմական փորձագետ լինել, հասկանալու համար ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը։ Այս մասին հունիսի 30-ին՝ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։

«Որքան իրավիճակը կայուն լինի շփման գծում, այնքան շատ հնարավորություններ կլինեն դիվանագետների կողմից կառուցողական երկխոսության առաջընթացի համար»,– ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է բարձրագույն մակարդակով հանդիպումներին, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր նոր հանդիպմանը, ապա, ըստ Կարեն Միրզոյանի, անկախ դրանց անցկացման տեղից եւ ժամկետներից, կարեւոր է, որ հանդիպումները լինեն, եւ այդ հանդիպումներում վերջապես համաձայնություններ ձեռք բերվեն, որոնք թույլ կտան վերականգնել բանակցային գործընթացը։

«Հայկական կողմը եւ միջազգային հանրությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միակ ուղին խաղաղ բանակցություններն են։ Որքան շուտ Ադրբեջանը դա գիտակցի, այնքան արագ կհաջողվի առաջընթաց գրանցել»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով, սակայն, նոր բանակցային գործընթացի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ բանակցություններ՝ որպես այդպիսին, դեռ չկան։ «Կայանում են հանդիպումներ, շփումներ, որոնք ուղղված են բանակցային գործընթացի վերականգնմանը»,– նշել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular