ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանության» ստիպելով հանրապետությանը հրաժարվել ավանդույթներից, արժեքներից և տնտեսական դաշտում շահավետ կապերից։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը։ Ի՞նչ «անակնկալներ» կարող է ակնկալել Մոսկվան Հայաստանից ԱՄՆ Պետդեպարտամենտի ճնշման ներքո երկրի դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու համատեքստում։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նրանց։

Moneytimes.ru-ն այդ մասին հարցրել է քաղաքագետ, Նոր հասարակության ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Կիրեևին։ «Ես կվերաձևակերպեի հարցը, ոչ ԱՄՆ-ի ճնշման ներքո, դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, որոշումն ու երազանքը: ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշման գործոնը չէ իրավիճակի պատճառը, Հայաստանի ղեկավարությունն այդ համագործակցությունից շատ ավելին է ուզում, քան նույնիսկ ամերիկյան կողմն է խոստանում»,- նշել է փորձագետը։

Նման վերակողմնորոշումը սովորական երևույթ է հետխորհրդային տարածքում, ընդգծել է քաղաքագետը։ Հետխորհրդային հանրապետությունները և Արևելյան Եվրոպայի երկրները վերակողմնորոշվել են դեպի ԱՄՆ և Եվրամիություն, և նրանց կատարած գործողությունները նույնական են ու կարծրատիպային։

«Որպես կանոն, խոսք է գնում ռազմական համագործակցության խզման, ռուսական զենք գնելուց հրաժարվելու, ռազմաբազաների տեղակայումից հրաժարվելու մասին: Դա նաև ներառում է դիվանագիտական ​​աջակցություն միջազգային հարթակներում, ընդդեմ Ռուսաստանի որոշումներին աջակցություն: Բայց քանի որ Հայաստանն այնպիսի մի երկիր է, որին անգամ ԱՄՆ-ն ինքն է խորհուրդ տալիս չշտապել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու հարցում, նա հայտնվել է մի պարադոքսալ իրավիճակում:
Երևանը հասկանում է, որ անհնար է ինչ որ մեկով փոխարինել Ռուսաստանի Դաշնությունը շատ առումներով, հետևաբար, մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները մնում են, Ռուսաստանի ներդրումները մնում են։ Ռուսական կողմը քիչ թե շատ պատրաստ է այդ գործընթացին։ Ռուսաստանի համար էմոցիոնալ և հոգեբանական առումով հաճելի չէ, բայց դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա։ Որովհետև ոչ ռազմական, ոչ դիվանագիտական, ոչ նույնիսկ առևտրատնտեսական առումով Հայաստանն անփոխարինելի երկիր և մեր արտաքին անվտանգության տարր չէ։ Եվ այդ հարաբերությունների խզումը, ավելի ճիշտ նվազագույնի հասցնելը, կանխատեսելի էր։ Շատ առումներով մենք նախապես պատրաստվել էինք դրան: Բացի այդ, Երևանը չի խախտում Ռուսաստանի համար որևէ հիմնարար շահ արտերկրում»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular