Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։
«Չկա որևէ պատիժ. սա փաստ է։ Նա ծանր վիճակում է, ես աջակցում եմ նրան։ Նա իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում։ Չնայած ամեն ինչին, նա ուզում էր գալ։ Կարծում եմ, որ այսպես նրա համար ավելի լավ է:
Բոլորը կարող են դժվար շրջան ունենալ։ Կա և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական կողմ: Միշտ մեկնաբանություններ կան՝ արդյոք ես ինչ-որ բան ասում եմ, թե ոչ։ Ուստի ես փորձում եմ ուշադիր ընտրել իմ խոսքերը: Կամ ես ինչ-որ բան եմ ասում, կամ չեմ ասում: Չեմ լռել, բայց չեմ խառնվի քննարկումներին»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Դեշամը որոշել էր Կիլիան Մբապեին չհրավիրել Ազգերի լիգայի՝ Իսրայելի և Իտալիայի հետ հանդիպումներին։