ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը։ Այս մասին են վկայում US Debt Clock ծառայության տվյալները։
Ծառայությունների տվյալների բազայում նոյեմբերի 15-ի դրությամբ «Ընդհանուր պետական պարտք» սյունակում նշված է ռեկորդային ցուցանիշ՝ 36 տրլն դոլար։
Օգոստոսին Fox Business-ը, վկայակոչելով Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալները, գրել էր, որ ԱՄՆ-ի պետական պարտքը հաջորդ տասնամյակում կարող է հասնել 54 տրիլիոն դոլարի։