ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը նոր թեմա չէ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունն ունի հատուկ կետ. «Դա մատնանշում է այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է։ Այս թեման երկար ժամանակ քննարկվել է։ 3.5 տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։

Եթե ​​այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ապա դեռ բաց հարցեր կան»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման փոխադարձ ընդունելի որոշմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular