ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկի

ՖՈՏՈ

Հայտնի շոտլանդական Aberlour վիսկին (արտասանվում է Աբերլաուեր) իր պատմությունը սկսել է 1830 թվականին Ֆլեմինգների ընտանեկան ֆերմայից, որը գտնվում էր այն գյուղի մոտ, որն էլ իր անունը տվել է այդ խմիչքին: Հենց այդ տարի է ֆերմեր Ֆլեմինգի ընտանիքում որդի ծնվել, ով ստացել է Ջեյմս անունը։ Երիտասարդ Ջեյմս Ֆլեմինգը, ով մանկուց սովոր էր իր հոր ֆերմայում քրտնաջան աշխատանքին, արդեն 20 տարեկանում հիմնել է իր սեփական փոքր առևտրային բիզնեսն Աբերլաուեր գյուղում: Նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ բիզնեսը ծաղկել է։ Տասնհինգ տարի անց Ջեյմսը կարողացել է իրեն թույլ տալ վարձակալել Ruthrie սպիրտի թորման գործարանը, որը դժվար ժամանակներ էր ապրում։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա հաջող ներդրում է եղել, վիսկիի արտադրությունը սկսել է լավ եկամուտ բերել, և հինգ տարի անց Ֆլեմինգը վարձակալել է ևս մեկ թորման գործարան՝ Dailuain-ը, որը գտնվում էր Աբերլաուեր գյուղից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա:

Պետք է ասել, որ Ջեյմսը, ինչպես նաև այն ժամանակվա վիսկիի շատ այլ արտադրողներ, իրենց հաջողության համար պարտական ​​էին Ֆրանսիայում բռնկված, այսպես կոչված, «խաղողի ժանտախտին»՝ ֆիլոքսերային։ Գինու արտադրությունն աղետալիորեն ընկել էր, և թագավորական արքունիքը ստիպված էր փոխարինող փնտրել ֆրանսիական խմիչքների համար: Հենց Aberlauer-ն է դարձել  այն առաջին վիսկիներից մեկը, որն անգլիացի գործարարները սկսել են մեծ քանակությամբ գնել։

1874 թվականին Ջեյմս Ֆլեմինգը դարձել է Շոտլանդիայի Հյուսիսային բանկի տեղական մասնաճյուղի ղեկավար։ Հենց այդ պահին էլ ավարտվում էր Dailuaine թորման գործարանի վարձակալությունը, և Ջեյմսը, լինելով հեռատես գործարար, որոշում է չերկարաձգել վարձակալությունը, այլ ծախսել գումարը սեփական թորման գործարան կառուցելու վրա։ Այդ նպատակով գնվել է Ruthrie թորման գործարանը, որից հետո այն ենթարկվել է լուրջ արդիականացման։ Արդյունքն այն ժամանակների համար ժամանակակից գործարան էր՝ իր հետագա զարգացման և արդիականացման մեծ ներուժով։ Այդ ձեռնարկությունն իր աշխատանքը սկսել է 1879 թվականին և մի քանի տարվա ընթացքում վիսկիի անընդհատ աճող պահանջարկի պատճառով այն պետք է ընդլայնվեր։ Ֆլեմինգի ձեռնարկության հետ միասին ծաղկում է ապրել նաև գյուղը, որը 19-րդ դարի վերջում արդեն քաղաք էր դարձել։ Ֆլեմինգի թորման գործարանի շնորհիվ է, որ Աբերլաուերում հայտնվել են քաղաքակրթության այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են հեռագիրը, հեռախոսը և փողոցների լուսավորությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ տեղի բնակիչները չգիտեին Ֆլեմինգի գործարանի ազդեցության ամբողջ չափը: Իր բնական համեստության պատճառով Ջեյմս Ֆլեմինգը հարկ չի համարել բացահայտորեն բարեգործությամբ զբաղվել, և, հետևաբար, միայն նրա մահից հետո են քաղաքի բնակիչներն իմացել, որ քաղաքի հիվանդանոցը, անօթևանների ապաստարանը և նույնիսկ գետի վրայով անցնող կամուրջը կառուցված են այդ նախաձեռնող մարդու փողերով։

Ֆլեմինգը մահացել է 1895 թվականին և թաղվել իր թորման գործարանից ոչ հեռու, բայց նրա մտահղացումը մինչև օրս հիացնում է միաածիկ վիսկիի գիտակներին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular