ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման: Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։ 2023-ի սկզբից մինչեւ մարտ ամիսը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք էր արձանագրվել, 122-ը` իրացման, 150-ը` պահելու։ Ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, փաստորեն, նախորդ տարվա 4 ամիսների համեմատ աճել են ավելի քան 1000-ով։ Մասնագետներն ահազանգում են՝ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների եւ կանանց թիվը։

Փետրվարի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ոստիկանության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի եւ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՆԳՆ-ում Վահե Ղազարյանի գլխավորությամբ պարբերաբար կայանում են հանձնաժողովի նիստեր: Սակայն թմրամիջոցները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ դրա դեմն առնելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 11․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular