ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Որոշ մարդիկ կարծում են, որ գարեջուրը և որոշ այլ ալկոհոլային խմիչքներ ունեն օգտակար հատկություններ նյարդային բջիջների համար, սակայն գիտությունն այլ բան է ասում։ Փրփուրային այդ ըմպելիքի օգտագործումը կարող է մեծացնել ծերության ժամանակ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, գրում է sports.kz-ն:

Ամերիկացի նյարդաբան բժիշկ Ռիչարդ Ռեստակի խոսքով 65 տարեկանից բարձր մարդիկ պետք է ամբողջությամբ հրաժարվեն ալկոհոլից։ «Ալկոհոլը շատ թույլ նեյրոտոքսին է և այն լավ չէ նյարդային բջիջների համար», - գրել է դոկտոր Ռեստակն իր «Հիշողության ամբողջական ուղեցույց. ձեր միտքն ուժեղացնելու գիտություն» գրքում:

Նյարդաբանը նշել է, որ մարդկանց համար կարևոր է ալկոհոլից զերծ մնալ կյանքի այն փուլում, երբ կարևոր է նեյրոնների պահպանումը։ Նա ընդգծել է, որ 65 տարեկանում դեմենցիայի զարգացման վտանգը հինգ անգամ ավելանում է, և այդ ցուցանիշը շարունակում է աճել յուրաքանչյուր հինգ տարին մեկ։

Բրիտանական Alzheimer's Society բարեգործական կազմակերպության հետազոտությունը ցույց է տվել, որ չափից շատ ալկոհոլ օգտագործելը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը: Գիտնականներն ասում են, որ մարդիկ, ովքեր հիմա գարեջուր չեն խմում, ապագայում էլ չպետք է դա անեն:

Միլան-Բիկոկկա համալսարանի գիտնականներն էլ պարզել են, որ գայլուկային գարեջուրը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը, բայց միայն չափավոր օգտագործման դեպքում: Նրանք փորձարկել են գարեջրի մեջ հայտնաբերված գայլուկի չորս ընդհանուր տեսակներ՝ տեսնելու, թե որքանով են դրանք կանխում ուղեղում սպիտակուցների կուտակումը, որը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության: Թեստերի ընթացքում գիտնականները կարողացել են արգելափակել բետա-ամիլոիդ սպիտակուցների կուտակումը բջիջների շուրջ: Այնուամենայնիվ, հետազոտողները խորհուրդ չեն տալիս մեծ տարիքում գարեջուր և այլ ալկոհոլ օգտագործել: Նրանք զգուշացրել են, որ նման խմիչքները կարող են բացասաբար ազդել առողջության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular