ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխող վերնախավը նպատակ ունի ֆինանսական օգուտներ քաղել արևմտյան հովանավորներից, և դա չնայած հայկական պետության համար ցավալի հետևանքներին: Ընդ որում Ամերիկայի նոր նախագահը կաջակցի այդ նախագծին միայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի և Երևանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, ռազմական փորձագետ Վլադիմիր Երանոսյանը regnum.ru գործակալության հետ զրույցում։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնել է, որ Միացյալ Նահանգները համառորեն դրդում է Հայաստանին հրաժարվել մշակութային ավանդույթներից և տնտեսապես շահավետ կապերից, ինչը կհանգեցնի «ազգային ինքնասպանության»։ Նաև, ըստ այդ ծառայության զեկույցի, ամերիկացիներն ուժեղացրել են միջոցները, որոնք նպաստում են Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, այդ թվում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։

«ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփի համար՝ որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել միայն Իրանին սահմանակից լինելու տեսանկյունից։ Թրամփը, հաշվի առնելով իր հարաբերություններն իսրայելական լոբբիի հետ, կուժեղացնի ճնշումը Թեհրանի վրա, այդ պատճառով էլ կլինի պետքարտուղարության հետաքրքրությունը փոքրիկ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն Արևմուտքի կողմից կարող է դիտարկվել որպես ցատկահարթակ, այլ ոչ թե որպես անկախ խաղացող»,- վստահ է փորձագետը։

Մասնագետի խոսքով, Երևանը կարող է որոշակի քանակությամբ սպառազինություն ստանալ, ինչպես նաև գումար ստանալ օդանավակայանների ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչն անմիջապես կնկատվի Իրանում։ Նման սցենարի դեպքում Հայաստանն անմիջապես կկորցնի իր հիմնական տարածաշրջանային դաշնակցին, պարզաբանել է փորձագետը հիշեցնելով, որ Թեհրանը նախկինում էլ է տարաձայնություններ  ունեցել Երևանի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է Թեհրանի համար տնտեսապես անբարենպաստ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը տալու Հայաստանի կառավարության ցանկությանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում գտնվում է ցուգցվանգային վիճակում։ Նա քաղաքական ինքնասպան է: Եվ դա ոչ թե ոչ պրոֆեսանիլիզմի ու անհեռատեսության պատճառով, այլ ելնելով այն փակուղուց, որտեղ Փաշինյանը քշել է հայ ժողովրդին ու իրեն»,- համոզված է Երանոսյանը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի  այլ տնտեսական և էներգետիկ շուկաներ հնարավոր անցման վրա։ Նրա կարծիքով, դա մեծ խնդիր չի լինի Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան նախապես ապահովագրել է իրեն իրադարձությունների նման զարգացման դեպքում։ «Այդ առումով Ռուսաստանը վաղուց է վերաապահովագրված, քանի որ ստեղծվել են նոր աշխարհառազմավարական դաշինքներ սահմանի ողջ պարագծի երկայնքով, այդ թվում Փհենյանի հետ աննախադեպ համաձայնագիրը և Պեկինի հետ հարաբերությունները, որոնք հասել են վստահելի գործընկերության նոր մակարդակի», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular