ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմը մայրերից ու հայրերից, եղբայրներից ու քույրերից, մեզանից՝ բոլորիցս խլեց մեր... զավակներին: Շեշտադրում եմ «մեզանից» ու «մեր» բառերը, որովհետև հավատում եմ նրան, որ օտարի զավակ չի լինում, ու կարևոր չէ, թե ում որդին անմահացավ պատերազմներում: Նրանք մեր բոլորի որդիներն են: Ու որդիներից Մխիթարի մայրիկը՝ Ռուզաննան, իր կյանքում անդառնալի կորուստ ունենալով, ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը: Վստահաբար, հեշտ չէ ուժեղ մոր ու կնոջ «շորերը հագնել» ու ճանապարհ անցնել, բայց անհրաժեշտ է՝ հանուն... Հանունները շատ են ու կարևոր: Ռուզաննա Մխիթարյանը կյանքի կոչեց «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագրով միջոցառումը:
 
Նոյեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ միավորվել էին տղաների ընտանիքները, հարազատները, հյուրերը՝ մասնակից դառնալու բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը: Այն մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային օրհներգներով: Բեմում էին «Լույս Կանթեղներ» մանկապատանեկան ստուդիայի սաները, «Հաճըն» պարային համույթը: Հնչեցին ինը նոր երգեր, որոնց հեղինակը տիկին Ռուզաննան էր: Առհասարակ, ամբողջ միջոցառման սցենարիստն ու հեղինակը Մխիթարի մայրիկն է: Միջոցառումն իրականություն էր դարձել բարերարների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
 
Բեմից հնչող շնորհակալություններն ուղղված էին թե՛ նրանց, թե՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին, թե՛ Նոր Գեղիի մշակույթի տան տնօրենին և ողջ աշխատակազմին, թե՛ ողջ ստեղծագործական խմբին, յուրաքանչյուրին անուն առ անուն: Պաշտպանության նախարարությունն օգնել էր անմահացած տղաների ընտանիքներին միջոցառման մասին տեղեկացնելու առումով, իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառման անցկացման համար անվճար տրամադրվել էր թատրոնի դահլիճը: Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվողներին, բոլորին, ովքեր աջակցել էին դրա կայացմանը, կանգնել իր կողքին: «Պիտի ամրապնդվենք, գոտեպնդվենք, քայլենք դեպի լույսը: Շնորհակալություն հերոսածին մայրերին և ուժեղ ու ամուր կամքի տեր հայրերին»,- նշեց տիկին Ռուզաննան:
 
Սեպտեմբերի 27-ին տրվել էր միջոցառումների մեկնարկը Նոր Գեղիում՝ Մխիթարի հայրենի գյուղում: «Միջոցառումը պետք է անցկացվեր Հայաստանի բոլոր մարզերում: Մեր առաջարկին արձագանքեց միայն Արարատի մարզը: Արարատ և Վեդի քաղաքներում միջոցառումը կայացավ: Մյուս մարզերը կա՛մ մեզ մերժեցին, կա՛մ էլ որոշների պարագայում մինչև հիմա սպասում ենք պատասխանի: Որոշ դեպքերում արձագանքեցին, որ «էլ ավելի կարևոր հարցեր կան, չենք կարող, ֆինանսական ճգնաժամ է, դահլիճը չի ջեռուցվում»: Իրենց աջակցությունը պետք է լիներ տրանսպորտի և սննդի ապահովման տեսքով: Այժմ կցանկանամ գոնե զորամասերում անցկացնել այս միջոցառումը, մարզերին, գյուղական համայնքներին դժվար թե այլևս դիմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան:
 
Նրա խոսքով, միջոցառման հիմնական ասելիքը հետևյալն է՝ դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից: «Խավարի մեջ մի փոքրիկ լույս եմ գտել ու այն սփռում եմ իմ ազգի վրա: Պետք է շարունակենք ապրել, որ ապրեցնենք մեր տղաներին: Նրանք կանգնեցին հայրենիքի ու մոր միջև ընտրության առջև: Ընտրեցին հայրենիքը, որ մայրն ապրի՝ կիսատ, դատարկ, թևաթափ: Ցանկացած ծնողի համար կարևոր է, որ իր որդուց խոսեն, իր տառապանքից հարցնեն: Շատերը խավարի մեջ էին, բայց ուզում եմ, որ այս միջոցառումը լույս սփռի շատերի համար: Որքան էլ դժվար լինի, բայց ամեն տարի այդ դաժան օրերը պետք է վերհիշենք՝ շարունակելով ապրել, չպետք է մոռանանք այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ: Մեր իրականությունն ընդունելով՝ պետք է դեպի լույսը գնանք, սերունդներին սովորեցնենք արժեքները վեր դասել: Պայքարի ելածները խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի հայրենիքը կա»,-նշում է Մխիթարի մայրիկը:
 
Միջոցառման վերջում հոտնկայս ծափահարությունները նահատակված տղաներինն էին ու սահմանին կանգնած զինվորներինը: Տիկին Ռուզաննան նրանց հորդորեց. «Ապրեք հանուն հայրենիքի, քայլեք ու շնչեք հանուն հայրենիքի և սահմանից վերադարձեք տուն՝ ձեր մայրերի գիրկը: Մեր շատ տղաներից տարիներ շարունակ որևէ լուր չկա, մայրերը շարունակում են նրանց սպասել: Մեզ էլ մեր տղաների սպասումի լույսն ու հույսն է պահել: Յուրաքանչյուր օր տան դուռը բաց եմ թողնում, որ Մխիթարս ներս մտնի: Մենք էլ ձեզ հետ հավատով սպասում ենք, որ ձեր որդիները տուն վերադառնան»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular