ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … եզդիներ

ՖՈՏՈ

Կա ընդհանուր կարծիք, որ եզդիները հայ բնակչության մի խումբ են։ Բայց դա այդպես չէ։ Ընդհանրապես, եզդիների մասին շատ քիչ բան է հայտնի, նրանք համարվում են ամենափակ ու առեղծվածային էթնիկ համայնքներից մեկը։ Մեծ Պուշկինը հետաքրքրված է եղել եզդիներով, և եզդի շեյխի հետ շփվելուց հետո  գրել է «Ակնարկ եզդիական աղանդի մասին», որը տեղադրել է «Ճանապարհորդություն Արզրում»-ի վաղ հրատարակություններից մեկում։

Իսկ ընդհանրապես ովքե՞ր են եզդիները։ Եզդիները (ինքնանվանումը քրդերեն Êzîdî, էզիդի), Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ են, լեզուն էզդիկին է (քրդերենի քուրմանջի բարբառ)։ Նրանք որպես անկախ էթնո-դավանական համայնք ձևավորվել են Հյուսիսային Իրաքում մոտավորապես 8-9-րդ դարերում։ Եզդիների գլխավոր սրբավայրը Մոսուլից 40 կմ հյուսիս Լալեշում գտնվող Շեյխ Ադիի դամբարան տաճարն է։ Եզդիները արևապաշտներ են, ամեն առավոտ նրանք օգնություն են խնդրում արևից: Ինչ վերաբերում է ավանդական մշակույթին, ապա եզդիները ձուկ, կաղամբ և դդում չեն ուտում, իսկ միս շատ են սիրում, թեև խոզի միս էլ չեն ուտում։ Բաղնիք այցելելիս օճառ չեն օգտագործում, որպեսզի չաղտոտեն ջուրը։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։

Եվ ընդհանրապես, եզդիները հայեր չեն, ինչպես կարծում են ոմանք, նրանք իրականում քրդերի այն խումբն են, ովքեր դավանում են եզդիականություն։ Եզիդիզմը բարդ կերպով համատեղում է քրիստոնեությունը, զրադաշտականությունը, հուդայականությունը և նույնիսկ իսլամի տարրերը: Եզդիների կրոնը հիմնված է բանավոր ավանդույթի վրա, չնայած նրանք ունեն երկու սուրբ գիրք՝ Քեթեբե Ջիլվեն (Գիրք Հայտնություն) և Մասխաֆե Ռաշը (Սև գիրք): Եզդիներն ասում են, որ վերջին հազարամյակում զենքը ձեռքներին են կռվել իրենց կրոնը պահպանելու համար: Նշենք նաև, որ եզդիները ամենափակ խմբերից են. ոչ եզդիների հետ ամուսնություններն արգելված են, եզդի չի կարելի դառնալ, պետք է ծնվել։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եզդիները կռվել են Օսմանյան կայսրության դեմ Ռուսական կայսրության կողմից, ուստի գաղթել են նաև Ռուսաստան։ Նրանք ամենուր զբաղվում են նրանով ինչին սովոր են՝ անասնապահություն, հողագործություն ու առևտուր: Հետխորհրդային տարածքում եզդիները սովորաբար ներկայանում են որպես հայ, քանի որ մարդկանց ճնշող մեծամասնությունը գաղափար չունի եզդիների մասին։ Ռուսաստանում եզդիները համարվում էին քրդերի հատուկ էթնո-դավանական խումբ, սակայն արդեն 2002 թվականի մարդահամարի ժամանակ նրանց առաջին անգամ սկսել են առանձին հաշվել։ Բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ որոշ ժամանակակից եզդիներ իրենց քուրդ են համարում։ Այդ երևույթի պատճառները բավականին կոնկրետ են, բայց ընդհանուր առմամբ հասկանալի, դա փակ համայնքը լքելու և այն համայնքներին միանալու ցանկությունն է, որոնք բաց են ազգամիջյան ամուսնությունների համար, ինչպես նաև այն պատճառով, որ ժամանակակից եզդիները ավելի քիչ են  հավատարիմ խիստ կրոնական արգելքներին: Եզդիների ավանդույթները մեզ համար անսովոր հավատալիքների, ծեսերի և սկզբունքների աշխարհ են: Նրանք կարող են կոպիտ թվալ, բայց այդ մարդկանց բնորոշ է լավ բնավորությունը և հարգանքը այլ մարդկանց նկատմամբ: Սակայն ժամանակն իրենն է անում՝ ավանդույթների հետ մեկտեղ հայտնվում են նորարարություններ։ Այսպիսով, եզդու տանը միշտ պատկերված է սիրամարգ. եզդիները այն համարում են հրեշտակի նման մի բան։ Բայց միևնույն ժամանակ հաճախ կարելի է սիրամարգի պատկերի կողքին տեսնել այլ սրբերի նկարներ, ոմանք անգամ եկեղեցի են գնում: Սննդի արգելքները նույնպես աստիճանաբար անցյալ են դառնում։ Այսօր կարելի է հանդիպել եզդիների, ովքեր ուտում են ձկան ուտեստներ և սալաթ, որը նախկինում նույնացվում էր կաղամբի հետ և, բնականաբար, չէր ուտվում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular