ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանությունը վաղուց այնքան է լկտիացել իր կոռուպցիոն սխեմաներում, որ չի էլ թաքցնում ոչինչ։ Հայաստանում կոռուպցիայի և հովանավորչության ամենահայտնի դրսևորումներից մեկը պետգնումներն ու տենդերներն են։ Եթե նախկին իշխանությունների օրոք գոնե օրենքի ձևական կողմը պահպանվում էր, կամ էլ հետքերը լավ թաքցնում էին, ապա ՔՊ-ական իշխանությունը դրա կարիքն էլ չի զգում, բացահայտ զբաղված է կոռուպցիայով։
«Հետք»-ի տեղեկություններով, 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։

«Նոյավան» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է, և նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։ 2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։ Այս և նախորդ տարի Վեդու համայնքապետարանի և «Նոյավան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 389 մլն դրամ կամ մոտ 1 մլն դոլար։ Վեդու համայնքապետարանն այս ընկերությանն է հանձնարարել գազիֆիկացման աշխատանքները, և ՍՊԸ-ն որևէ փորձ չունի այդ ոլորտում։

Այս դեպքը, բնականաբար, եզակի չէ, ՔՊ-ական պաշտոնյաները վաղուց են անցել մեկ աղբյուրից գնումներին, տենդերներ ու մրցույթներ չեն հայտարարում, միանգամից պայմանագրեր են կնքում իրենց մերձավորների անունով ձևակերպված, հաճախ էլ իրականում իրենց պատկանող ընկերությունների հետ։ Դասական իմաստով, սա հենց կոռուպցիա է, ցանկացած սկսնակ իրավաբան էլ կարող է ապացուցել այդ փաստը։ Խնդիրը «Քաղպայմանագրի» շեշտակի լկտիացումն է, երբ այլևս իրենց հանցավոր արարքները թաքցնելու կարիք էլ չունեն։ 

Անուշ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular