ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցարև. Վրաստանը և Հայաստանը ռուսական հենակետերն են Կովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը կսկսի բարելավել իրավիճակը Կովկասում Ռուսաստանի համար: Նման կերպ է մեկնաբանել քաղաքական գործիչ Օլեգ Ցարևը Վրաստանի կառավարության հակադարձումը Արևմուտքի կողմից խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերին, գրում է sev.tv-ն։

Նրա խոսքով, Վրաստանից հետո կարելի է սպասել Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացում, եթե Ռուսաստանը դրա ուղղությամբ ջանքեր գործադրի։ «Այնտեղ իրավիճակը կտրուկ կփոխվի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի խնդրանքով ազատ արձակի Վարդանյանին: Վարդանյանը միլիարդատեր է, ով թողել է իր բիզնեսը, թողել է ամեն ինչ, գնացել է Ղարաբաղ նրա ամենաանհուսալի վիճակում, դարձել է վարչապետ և, ի տարբերություն ուրիշների, արել է ինչ հնարավոր է, չի փախել, մնացել է մինչև վերջ, ձերբակալվել է և այժմ գտնվում է ադրբեջանական բանտում։ Նա, բնականաբար, հերոս է Հայաստանի համար: Ընդ որում Փաշինյանն ամեն ինչ անում է, որ նա ազատ չարձակվի, քանի որ նա իր մրցակիցն է։ Եթե ​​Ռուսաստանը օգնի նրան ազատ արձակվել, ապա նա կդառնա երկրորդ վրացի Իվանիշվիլին, հայերը նրա օգտին կքվեարկեն»,- ասել է փորձագետը։

Իսկ Վրաստանում, ըստ Օլեգ Ցարևի, «ամեն ինչ լավ կլինի», քանի որ ներկայիս կառավարությունն ունի ողջամիտ թիմ, որը չի ընդունում եվրոպական արժեքները և հասկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տնտեսական օգուտները։ Ռուսաստանի համար այդ երկու երկրներն էլ չափազանց կարևոր են, քանի որ դրանք ռուսական հենակետերն են Կովկասում, եզրափակել է Ցարևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular