ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի 11-ին Լիլիթ Սուջյանի կյանքն ամբողջությամբ փոխվեց։ 

Երիտասարդ կինը MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ ամուսնուն՝ Գևորգ Սուջյանին, Բաքվի բանտից Կարմիր խաչի միջոցով ամիսը մեկ անգամ ընտանիքի հետ խոսելու հնարավորություն է տրվում, սակայն դա չի մեղմում այն օրեցօր ուժգնացող ցավը, որ Գևորգին այնտեղ դատապարտել են 15 տարով։

«Այսօր իմ կյանքի ամենադաժան օրերից մեկն է, երբ սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին և  դա շարունակվում է մինչև այսօր։ Չորս տարի անդադար սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ միայն ես գիտեմ և Աստված... Գևորգի ապրումները ամեն բջիջով զգալով՝  ինձ վրա եմ վերցրել մեծ պատասխանատվություն և տանում եմ ուսերիս,  հուսալով, որ սա ևս վերջ ունի ու որ արդարությունը մի օր անպայման հաղթելու է»,-ասաց Լիլիթը։ 

Ամեն ինչ սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ զինադադարից 2 օր անց։ Գևորգ Սուջյանն ու ընկերը՝ Դավիթ Դավթյանը գերեվարվել են Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի Լիսագոր գյուղի տարածքից։ 

«Բարեգործական կազմակերպության նախագահ էր Գևորգը, պատերազմի ընթացքում շատ է գնացել Արցախ ու հետ եկել։ Շուշիի հատվածում ընթացող թեժ մարտերի պատճառով նոյեմբերի 7-8 գնացել էր Քարվաճառաի ճանապարհով ու հետ եկել Երևան։ Հրադադարի հաստատումից 2 օր անց նույն ծրագրով ուզում էր գնալ Ստեփանակերտ։ Մի քանի տեղից ճշտումներ է արել, վստահեցրել էին, որ Շուշիով ճանապարհը բաց է, ռուս խաղաղապահները տեղում են։ Այդպես, Լիսագորի հատվածում երկուսով՝ ինքն ու Դավիթը գերեվարվել են»,-պատմեց կինը։

Գևորգն ու Լիլիթը 13 տարեկան տղա ունեն։ Կնոջ խոսքով՝ իր ու ամուսնու խոսակցության հիմնական թեման ընտանիքն է ու իրենց որդու ապագան։ 

«Շատ է կարոտում։ Զանգից բացի նաև հնարավորություն ունենք տեսագրություններ փոխանցելու։ Քաղաքական որևէ խոսույթ չենք արծարծում։

Ուղղակի շատ է նեղվում իր հետ կատարված անարդարությունից»,- հավելեց Լիլիթ Սուջյանը։

Նշենք, որ Ադրբեջանը Գևորգ Սուջյանին ու Դավիթ Դավթյանին մեղադրանք էր առաջադրել երկրի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։  Մինչդեռ նրանք նույնիսկ պատերազմին չեն մասնակցել։ Իրենց առաքելությունը թիկունքային աշխատանքն էր․ բարեգործական ծրագրեր՝ պատերազմող Արցախում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular