ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2 տարի առաջ Հայաստանը ցնցվեց դաժան ու սահմռկեցուցիչ սպանության լուրից. 2022 թվականի նոյեմբերի 9-ին  հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական…

Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։

Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով, Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: 

MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի․  «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց  էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրը...»։

Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան:  

Հայաստանը ցնցած դաժան այս գործը հենց առաջին իսկ օրվանից եղել է հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, դատական նիստերն էլ ակտիվ լուսաբանվում էին, սակայն, մի քանի ամիս առաջ որոշում կայացվեց, որ այլևս դատական նիստերը դռնբաց չեն լինելու։

Ի՞նչ զարգացումներ կան, ինչպե՞ս է ընթանում դատավարությունը, արդյո՞ք մեղադրյալները չեն ընդունել մեղքը. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ։

«Գործը դատարանում է, փաստաթղթերը հետազոտել ենք և անցել ենք վկաների հարցաքննությանը»,– նշեց փաստաբանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ երկու անձանց նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել, փաստաբանը պատասխանեց․ «Այո՛, իհարկե, նրանք կալանքի տակ են, քրեակատարողական հիմնարկում»:

Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններ ունի, որ հնարավոր է այս գործով դատավորը փոխվի, ինչը նշանակում է, որ գործընթացը կերկարի: Այս մասով փաստաբանը նշեց․  «Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, սակայն, եթե դատավորը փոխվի, ապա գործը նորից 0-ից է սկսվելու»։

Նշենք, որ սպանության առաջին օրից MediaHub-ը ձեռքը պահել է զարկերակին ու հետևել բոլոր զարգացումներին՝ զրուցել փաստաբանների ու սպանված ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի հետ։ Մելիքսեթյանը մի շարք փակագծեր էր բացել մեզ հետ տարբեր զրույցներում՝ ասելով, որ իրականում առերեսում այդպես էլ չի եղել կամ օրինակ այն, որ մեղադրյալ Արկադին նույնիսկ կնոջ և երեխաների հոգեհանգստին ու հուղարկավորությանը ներկա է եղել։ Սևակի պահանջը մեկն է՝ որևէ կերպ չարդարացնել Բարսեղյաններին, չնայած իր առաջարկած տարբերակն ավելի դաժան է․ առաջարկում է գնդակահարել երկուսին էլ։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular