ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանում երեկ մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձել է շուք հաղորդել այդ գագաթնաժողովին, այն օգտագործել միջազգային ասպարեզում իր դիրքերի բարձրացման համար, փաստացի կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովը ձախողվել է։ Ինչը, իհարկե, ռիսկեր է պարունակում, նաև Հայաստանի համար։

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը։ Ռուսաստանը միայն վարչապետին է ուղարկել, հարևան Իրանն էլ, թեև հաստատել էր նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը, վերջին պահին ուղարկել է փոխնախագահներից մեկին։ Ընդ որում, Թեհրանից պարզ ասել են, որ անիմաստ է մեկնել, քանի որ համաշխարհային հիմնական առաջնորդները չեն գալու։ Արևմտյան երկրներից շատերն էլ մասնակցությունը «ժամանակի անիմաստ վատնում» են համարել։

Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետն է ներկայացել, այն էլ՝ բրիտանական կողմը հասցրել է մինչ այդ զգալի տհաճ պահեր պարգևել Բաքվին։ BBC-ն սկանդալային բացահայտումներ էր արել գագաթնաժողովի վերաբերյալ, Guardian-ը հատուկ նշել էր այն փաստը, որ առանց Հայաստանի համաձայնության այս երկիրը չէր կարող հյուընկալել COP29-ը, իսկ Հայաստանը վետոն չի կիրառել, բացառապես գերեվարված իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց:

Ոչ պակաս տհաճ պահեր Ալիևին պարգևել էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը ոչ միայն ուղերձով կոչ էր արել հրաժարվել մասնակցությունից, այլև աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Գագաթնաժողովին չի մասնակցում նաև Հայաստանը, թեպետ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարում է, թե դեռ վերջնական որոշում չունեն, բայց արտգործնախարար Միրզոյանը երեկ Շվեդիա է մեկնել։ Բնական է, որ այս իրավիճակում Ալիևի նյարդային կծկումներն ակնհայտ պետք է լինեին։ «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի՞, սակայն, այդ երկիրն այս հավաքին, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն»,- Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, իսկ գագաթնաժողովի ձախողումը կարող է նրան մղել նման արկածախնդրության։

Շաքե Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular