ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն անելիք չունի․ Գոռ Վարդանյանի կրիմինալ ֆիլմի հաղթարշավը 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տևական ժամանակ է՝ Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թևերը» աղմուկ է առաջացրել հանրության շրջանում։ Հանրության վրդովմունքն է առաջացրել ֆիլմի հատկապես այն տեսարանը, որտեղ միմյանց վրա հարձակվող դեռահասների հանցախմբերը միմյանց հետ փողոցային ժարգոնով են խոսում:

Շատերը զայրացած են ահաբեկչություն, փողոցային բառապաշար, ծեծկռտուք ու գողական բարքերի քարոզչության պատճառով:

Ֆիլմում կան նաև տեսարաններ, որտեղ երեխաները բացահայտ ծխախոտ են օգտագործում։ Ակնհայտ է, որ ֆիլմը, ֆիլմի ռեժիսուրան հակասում է և՛ արվեստի ավանդույթներին, և՛ օրենքի ոգուն ու տառին։

Գոռ Վարդանյանին մեղադրելուց առաջ կարող ենք նաև հաշվի առնել, որ վերջինս, հավանաբար, միամտորեն կարծել է, թե «Կայսրության թևերը» ֆիլմը կունենա ճիշտ նույն հաջողությունը, որն ունեցավ ռուսական «Слово пацана» սերիալը, որի ազդեցությունն ակնհայտ է Վարդանյանի ֆիլմում։

Հետաքրքիր է՝ արդյո՞ք ֆիլմի մասին տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, ՄԻՊ-ը, ի վերջո՝ ԿԳՄՍ նախարարությունը։ Կամ որտե՞ղ են հայ կինոգետներն ու կինոքննադատները։ Ինչո՞ւ որևէ քայլ չեն ձեռնարկում պետական այս կառույցները կամ կինոաշխարհի հեղինակությունները։

Այստեղ հատկանշական է նաև, որ ֆիլմը ցուցադրվում է Armflix հոսքային հարթակով, որի սեփականատերերն են Բագրատ և Վահագն Սարգսյանները։

Նշենք նաև, որ շատ օգտատերեր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ են թողել, դժգոհություններն արտահայտելով այս տեսարանների առնչությամբ:
Այսպիսով՝ կրիմինալ ենթամշակույթին դեմ Ալեն Սիմոնյանը և իր թիմակիցները ակներև ոչինչ չեն ձեռնարկում։

Համացանցը ողողած տեսարանների հետ կապված՝ ինչպես տեսնում ենք պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում։

ԿԳՄՍՆ-ից Oragir.News-ին միայն հայտնեցին, որ «Կայսրության թևերը» ֆիլմին չեն աջակցել։
«ԿԳՄՍՆ-ն վերահսկելու գործառույթ, որպես այդպիսին չունի։ Նախարարությունը իր մշակույթային քաղաքականությունը իրականացնում է խրախուսելով այս կամ այն նախաձեռնությունը։ Տվյալ պարագայում այդ ֆիլմը ԿԳՄՍՆ-ի կողմից աջակցություն չի ստացել։ Ցանկացած մարդ իրավասու է իր պատկերացումներին համապատասխան գործունեություն ծավալել, այդ թվում նաև ֆիլմ նկարել։ Քանի դեռ ֆիլմը չի հեռարձակվել, ԿԳՄՍՆ-ի մասով դեռևս անելիք չկա»,-հայտնեցին նախարարությունից։

ՀՀ դատախազությունից և ոստիկանությունից հորդորեցին մեզ հուզող բոլոր հարցերն ուղարկել գրավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular