ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լռությունը դավաճանության նման մի բան է». «Գոյ» թատրոնը՝ մյուս թատրոնների դերասաններին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմն արդեն 5-րդ օրն է նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ։ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը», նշված է նրանց պահանջում:

«Այսօր ժամը 14։00-ին գնալու ենք Երևանի Կենտրոնի քննչական բաժին,  թե ինչի համար, ինչ նպատակով, կասենք ավելի ուշ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Իսկ «Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանն առաջարկում է մյուս թատրոնների դերասաններին իրենց կարծիքն հայտնել թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Պետք է խոսել, կարծիք հայտնել։ Կարող եք գրել ձեր կարծիքը «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ասեք՝ լավ են անում, որ ձեզ հետ այդպես են վարվում, կամ՝  լավ չեն անում, որ ձեզ հետ այդպես են վարվում։ Ոչ մեկից չենք նեղանա, բայց կարծիքներ պետք են։ Իմ վարպետ Արմեն Մազմանյանն էր ասում՝ լռությունը դավաճանության նման մի բան է»։

Հիշեցնենք, որ  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։

Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս  շարունակ  ապօրինաբար  դադարեցվել  է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։

«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին  թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։  Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular