ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ Տարասովը բացատրել է, թե ինչպես է Հայաստանն ամենուր ուշանում. «Փաշինյանի դպրոցը»»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միշտ ու ամենուր ուշանում է: Այս մասին svpressa.ru-ին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա բացատրել է, որ Երևանն այն ժամանակ սկսեց սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, երբ անհրաժեշտ էր բարելավել այդ հարաբերությունները, հայերը «սկսեցին շարժվել դեպի Արևմուտք» այն ժամանակ, երբ այն սկսեց քայքայվել և պարզվեց, որ երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ։ Բաքվի հետ դեռ չկա հաշտության պայմանագիր, Անկարայի հետ հարաբերությունները չեն վերականգնվել, Իրանի հետ հարաբերությունները լարված են։ Ամեն ինչ միշտ ոչ ժամանակին ու անտեղի է արվում:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարության Վաշինգտոնն արագացրել է ջանքերը խթանելու քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները Հայաստանում։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հանրապետության ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային հիմքերից և ԵԱՏՄ-ի գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որպեսզի միանա «քաղաքակիրթ» համայնքին։

Տարասովի խոսքով տպավորություն է ստեղծվում, որ այդ հայտարարությունը գրվել է ԱՄՆ-ի ընտրություններից երկու օր առաջ՝ իշխանափոխությունից առաջ։ Հիմա դա տարօրինակ է թվում այն ֆոնին, որ ամերիկյան դիվանագիտությունը պարտություն է կրել, օրինակ, վրացական ուղղությամբ։ «Ըստ ամենայնի, ինչ-որ ազդանշան է ուղարկվում, որը, որպես այլընտրանք, կարող է վերծանվել հայկական հատուկ ծառայությունների կողմից։ Իմ կարծիքով, ԱՄՆ նոր վարչակազմը կսահմանափակի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, այն տեսքով, որին մենք սովոր ենք։ Դա վերաբերում է նաև Անդրկովկասում ազդեցությանը։ Իսկ թե ի՞նչ է նշանակում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունն այս դեպքում, այնքան էլ պարզ չէ։ Հայաստանն իսկապես շեղվում է դեպի Արևմուտք, բայց, ինչպես արդեն ասվեց՝ ուշացած»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։

Տարասովն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն ուներ Վրաստանում խաղ խաղալ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ստեղծել հակառուսական ցատկահարթակ, և դա կարող էր արդյունավետ լինել, եթե միայն հաջողվեր։ Դրանից հետո պետությունները համատեղ կարգելափակեին Ադրբեջանի հետ Վրաստանի տարածքով անցնող բոլոր հաղորդակցությունները և կստիպեն ընդունել իրենց խաղի պայմանները։

«Բայց նրանք կորցրին Վրաստանը։ Իսկ Հայաստանը մնաց աշխարհաքաղաքական փակուղում։ Երևանը կարող է միանալ կամ չմիանալ հյուսիս-հարավ միջանցքին: Ադրբեջանը փոխել է իր հայեցակարգը և միջանցք է կառուցում Իրանի տարածքով։ Եվ ընդհանրապես, Իլհամ Ալիևի դիվանագիտությունը բարձր որակներ ունի, լավ է կառուցված, զգացվում է նախագահական դպրոցի ազդեցությունը։ Իսկ Երևանում դիվանագիտությունը փողոցային առևտրային բնույթ է կրում, զգացվում է փաշինյանական դպրոցը»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular