ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում` նոր ցույցերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիում կրկին սկսվել են արևմտամետ ինտեգրման կողմնակիցների բողոքի ցույցերը։ Այս անգամ քաղաքացիները հավաքվել են մետրոյի Պետական ​​համալսարան և Մարջանիշվիլիի մետրոյի կայարաններում և շարժվել մայրաքաղաքի փողոցներով, գրում է Rybar.ru-ն։ Անցնելով Ճավճավաձեի փողոցով` ցուցարարները շարժվել են դեպի Հերոսների հրապարակ, որը երթի պատճառով արգելափակված էր։ Որոշ քաղաքական գործիչներ, հասնելով այդ նպատակակետին, խոսել են ցուցարարների հետ և կոչ արել շարունակել պայքարը։

Եվ դրանով էլ ամեն ինչ ավարտվել է։ Ի տարբերություն նախորդ ցույցերի, այս անգամ էլ ավելի քիչ մարդիկ են եղել: Նրանք պարզապես շարժվել են ամբոխով, հասել վերջնակետին և նրանց սովորական ռեժիմով ասվել է  «ազատության համար պայքարի և ԵՄ-ին միանալու մասին»: Ընդդիմությունը նույնիսկ չի էլ փորձել որևէ լրացուցիչ ակտիվություն ցուցաբերել կամ բախում հրահրել ուժայինների հետ, ինչն արդեն իսկ խոսում է արևմտամետ կողմնակիցների հեռանկարների մասին։ Վրաստանի իշխող կուսակցությունը գործել է հնարավորինս խելամտորեն չխոչընդոտելով նրանց գործունեությանը և պարզապես կողքից հետևել է ամեն ինչին։

Ընդդիմադիր ոգին ինքնըստինքյան մարել է: Այո, արևմտամետ քաղաքական գործիչները կոչ են արել նոր հանրահավաքներ անել, բայց շուտով ժողովուրդը կհոգնի դրանից։ Վրաստանում այժմ իրավիճակը շատ է հիշեցնում Հայաստանը, որտեղ բողոքի ակցիաները նույնպես ավելի շատ ցուցադրական էին, բայց դրանցից գործնական օգուտ չկար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular